Երևան
26 / Հուլիս / 2017

Լուսինը՝ Հայաստանի ապագայի փարոսը. այս ամենից գիտա-ֆանտաստիկ գրականության հոտ է գալիս... Yelaket.am

Yelaket.am-ը գրում է. 

Թվում է, թե ցամաքի վրա գործերը հասցրինք կատարելության, հիմա էլ ժամանակն է լքել երկրագունդը և հաստատվենք Լուսնի վրա: Թերևս լավագույն վերլուծությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ընդունված դարակազմիկ որոշման: Պարզվում է, Հայաստանը, որը չունի ո՛չ տիեզերական դպրոց, ո՛չ տիեզերագնացներ ու ո՛չ էլ՝ տիեզերակայան, պատրաստվում է մեկննել աստղային ճանապահոհրդության: 

Հիշեցնենք, որ օրերս նախարարների կաբինետը հաստատել և ուղարկել է պառլամենտ՝ տիեզերքը, Լուսինը և մյուս երկնային օբյեկտները ուսումնասիրելու մասին որոշումը, որը շրջանառության մեջ է մտել 1979 թվականի հոկտեմբերի 18-ին: Ընդհանուր առմամբ, այս որոշման մեջ որևէ տարօրինակ բան չկա, երկրագնդի տարբեր պետություններ արդեն իսկ ստորագրել են այդ փաստաթղթի տակ: Թույլ տվեք հարցնել. ո՞ւնենք աստրոնավտներ:

Հետաքրքրական է, որ այդ համաձայնագիրը, որը ներկայացվել էր կառավարության նիստին՝ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից, ընդունվել էր առանց քննարկման: Պակաս մտահոգիչ չէ այն հարցը, թե արդյո՞ք հարգարժան նախարարները կամ պատգամավորները, որոնք հավանություն պետք է տան այս աստղային նախագծին, պատկերացում ունեն, թե ինչի՞ մասին է գնում ընդհանրապես խոսքը, բացի այդ, ինչպե՞ս է Լուսինը նպաստելու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ավաղ, մեծապատիվ պաշտոնյաներն էլ պատկերացում չունեն: 

Այս ամենից գիտա-ֆանտաստիկ գրականության հոտ է գալիս... 


դիտվել է 4292 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)