Երևան
26 / Հուլիս / 2017

Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակը «չպայթած ատոմային ռումբ» է, և այն կարող է պայթել շատ մոտ ապագայում

Արդեն տևական ժամանակ է, ինչ Մերձավոր Արևելքը համարվում է երկրագնդի ամենաթեժ պատերազմական օջախներց մեկը, որտեղ մարտնչող կողմերը՝ այդ թվում և «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը փորձում են լուծել իրենց համար կենսական նշանակության ռազմական խնդիրներ: Ընթացող ռազմական գործողություններին ներգրավված են Հայաստանի «ռազմավարական գործընկեր» Ռուսատանի Դաշնությունը, աշխարի գրեթե բոլոր գերտերությունները (ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Մեծ Բրիտանիա), մեր դարավոր թշնամի Թուրքիան և, ամենից ուշագրավ կողմը՝ քրդական ուժերը, որոնք արդեն իսկ տիրապետում են բավականին մեծ մակերեսով տարածքների՝ ինչի հետևանքով քրդական պետության ստեղծումը կարելի է համարել ժամանակի խնդիր:

Այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, անշուշտ հետաքրքրական են նաև Հայաստանի համար՝ քանի որ թուրք- քրդական արյունալի բախումները գնալով անխուսափելի են դառնում և Իսլամական Պետության անկումից հետո՝ դրանք անշուշտ ավելի կսրվեն:


2016 թվականի աշնանից հակաահաբեկչական կոալիցիոն ուժերը՝ հատկապես ԱՄՆ և Ֆրանսիան, ռազմական մեծ աջակցություն սկսեցին ցուցաբերել հիմնականում քուրդ զինյալներից կազմված՝ Սիրիայի Դեմոկրատական Ուժերին, որոնք և այդ աջակցության շնորհիվ ահաբեկիչներից ազատագրեցին Սիրիայի հյուսիսային հատվածը, իսկ այսօր արդեն լիովին շրջապատել են ահաբեկիչների նախկին մայրաքաղաք Ալ-Ռաքքան՝ այսպիսով բավականին լուրջ ներդրում ունենալով ահաբեկչության դեմ պայքարի գործում:


Իսլամական Պետության անկումից հետո, ինչը կանխատեսվում է 6-10 ամսվա ընթացքում, Սիրիայի Դեմոկրատական Ուժերը բնականաբար վայր չեն դնելու իրենց զենքերը, հաշվի առնելով իրենց սիրիական զինված ընդդիմության լինելու հանգամանքը: Սակայն չի կարելի և մոռանալ ռազմական գործողությունների տարբեր փուլերում Սիրիայի Դեմոկրատական Ուժերի և Սիրիայի Կառավարական բանակի հարաբերությունները , ինչը նվազեցնում է նրանց ապագա բախման հնարավորությունները, ուստի և խնդիրները ամենայն հավանականությամբ նրանք փորձելու են լուծել կլոր սեղանի շուրջ:


Իսկ իրավիճակը Թուրքիայի արևելքում շարունակում է մնալ ծայրահեղ լարված՝ որոշ քրդաբնակ բնակավայրերում Թուրքիայի ներքին զորքերը ռազմական օպերացիաներ են իրականացնում Քրդական Աշխատավորական Կուսակցության մարտիկների դեմ, այդ ընթացքում կրելով զգալի կորուստներ: Քրդական Աշխատավորական Կուսակցությունը թուրքերին պատասխանում է ահաբեկչական հարձակումներով և պայթյուններով՝ Ստաբուլում և Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ մոտ ապագայում Թուրքիայի արևելքում կամ որ նույն է, Արևմտյան Հայաստանում, սպասվում է առկա ճգնաժամի խորացում՝ քաղաքացիական պատերազմի տեսքով: Հաշվի առնելով նաև Սիրիական և Իրաքյան Քրդստաններում կուտակված բավականաչափ սպառազինության առկայությունը և մյուս կողմից քրդական հարցը ուժով լուծելու Թուրքական կառավարության տրամադրվածությունը , կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակը «չպայթած ատոմային ռումբ» է, և այն կարող է պայթել շատ մոտ ապագայում: Դա կարող է տեղի ունենալ նաև արևմտյան գերտերությունների թեթև միջամտությունների արդյունքում, ինչի առաջին փուլին մենք ականատես եղանք նախորդ տարվա հուլիսի 15-ին՝ Թուրքիայում տապալված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Արդյունքում Թուրքիան աստիճանաբար հեռանում է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ուղուց, որն անկասկած հանգեցնելու է Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցության անկմանը տարածաշրջանում:
Փորձենք դիտարկել այս ամենը Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում: Բնականաբար, Թուրքիայում ցանկացած իրավիճակի դեպքում անիրատեսական է խոսել Հայաստանի ռազմական միջամտության մասին, հաշվի առնելով նաև մեր դեռևս չավարտված Ղարաբաղյան պատերազմը: Սակայն հարևան Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիայի քաղաքական անկայությունը կարող է դրականորեն անդրադառնալ հենց Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար: Ադրբեջանը բազմիցս թուրքական միջամտությամբ փորձեր է կատարել սրելու իրավիճակը շփման գծում, որոնք ճնշվել են հայկական զինված ուժերի բարձր մարտական պատրաստության շնորհիվ:

Զրկվելով այդ աջակցությունից, Ադրբեջանը՝ լավ գիտակցելով նաև իր ռազմական ներուժն, ավելի զուսպ կլինի, ինչը դրական խթան կհանդիսանա Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար:
Ինչպես նաև թուրք- քրդական ճգնաժամի տարբեր փուլերում Թուրքիայի վարքագիծը բնականաբար լինելու է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, որոնք կարող են և՛ համընկնել գերտերությունների շահերին, և՛ ոչ: Սակայն մի բան հստակ է, ինչպես եղել է և նախկինում, Հայոց ցեղասպանության հարցը մշտապես հետաքրքրել է գերտերություններին՝ որպես Թուրքիայի զսպման միջոց: Այս պարագայում այն կրկին կշահարկվի: Հայկական դիվանագիտությունն այստեղ մեծ աշխատանք ունի կատարելու՝ այդ շահարկումներն ի շահ հայկական պետության ծառայեցնելու և հիշեցնելու աշխարհին դեռևս 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի հաշտության պայմանագրի դրույթները, որով Հայաստանին էին փոխանցվում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգները՝ ելք ապահովելով դեպի Սև ծով: Վերակենդացնելով միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ստորագրված այս փաստաթուղթը մենք, եթե ոչ խաղաղ բանակցային, ապա անվերապահորեն ռազմական ճանապարհով կարող ենք վերականգնել պատմական արդարությունը: Այսպիսով, նման իրավիճակի դեպքում կարող են նոր հեռանկարներ բացվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին և ինչու չէ, նաև մեր պատմական հողերը վերադարձնելու, ազգի դարավոր երազանքը դարձնելով ավելի շոշափելի:


Այսպիսով, պետք է հետևել , թե ինչ զարգացումներ կարող են ունենալ այս աշխարհաքաղաքական գործընթացները, որոնցից և պետք է փորձել առավելագույնս օգուտ քաղել, սպասել նպաստավոր պահի՝ մեր նվիրական երազանքներն իրականացնելու, Արևմտյան Հայաստանն ազատագրելու և Միացյալ Հայաստան ստեղծելու համար:

Հեղինակ՝ Հովհաննես Սարգսյան

 

 

 


դիտվել է 18850 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)