Երևան
23 / Հուլիս / 2017

Լավագույն ժողովրդական միջոցները՝ տնային պայմաններում կոշտուկներից ազատվելու համար

Ոտնաթաթի մաշկի կոշտացած հատվածները ոչ միայն տգեղ են, այլև բաղմաթիվ տհաճություններ են պատճառում: Կոշտուկները կարող են առաջանալ տարբեր պատճառներով (անհարմար կոշիկ, հարթաթաթություն, համակարգային հիվանդություններ, ավելորդ քաշ և այլ), սակայն դրանցից հարկավոր է անպայման ազատվել:

Երբեմն կոշտուկներից ազատվելու համար հարկավոր է լինում դիմել մասնագետի օգնությանը, սակայն մինչ այդ կարելի է փորձել նաև ժողովրդական միջոցներ: Այդ բնական միջոցների համար անհրաժեշտ մթերքը հասանելի է, իսկ պրոցեդուրաները շատ պարզ են:

Ժողովրդական բաղադրատոմսեր՝ կոշտուկներից ազատվելու համար

1. Կիտրոն

Կիտրոնում պարունակվող թթուն հիանալի միջոց է մաշկը փափկեցնելու համար: Հարկավոր է մեկ շաբաթ ամեն օր կոշտ մաշկի վրա կիտրոնի պտղամիս դնել: Կարելի է կիտրոնն առանց կեղևազրկելու շերտերով կտրատել, դնել մաշկին, ամրացնել բինտով և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան վիրակապը հարկավոր է հանել և մշակել մաշկը հարթեցնող միջոցով: Այս պրոցեդուրան անհրաժեշտ է շարունակել, մինչև կոշտուկն ամբողջությամբ անհետանա:

2. Հալվե

Այս բույսն անչափ օգտակար է: Հարկավոր է հալվեի խոշոր տերևը երկարությամբ կտրել, դնել կոշտուկների վրա, ամրացնել և թողնել մի քանի ժամ: Անհարմարություններից խուսափելու համար կարելի է այս պրոցեդուրան անել երեկոյան և թողնել վիրակապն ամբողջ գիշեր: Վիրակապը հանելուց հետո հարկավոր է ոտքերը տաք գոլորշիով փափկեցնել և մշակել կոշտ հատվածները պեմզայով: Այս պրոցեդուրան հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, մինչև մաշկը կրկին դառնա հարթ ու նուրբ:

3. Սոխ

Շատ արդյունավետ միջոց է նաև սոխը: Սոխը հարկավոր է մաքրել, շերտերի բաժանել և ավելացնել 9 տոկոսանոց քացախահյութ (քացախի էսենցիա): Տարրան դնել որևէ մութ վայրում և մարինացնել 3 օր: Այնուհետև հարկավոր է մարինացված սոխը դնել կոշտուկի վրա, ամրացնել վիրակապով և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան կոշտացած մաշկը զգալիորեն փափկած կլինի և հեշտությամբ կհեռացվի պեմզայի օգնությամբ: Այս պրոցեդուրայից հետո մաշկն անհրաժեշտ է մշակել մանկական տալկով, իսկ երեկոյան կրկին կոշտուկի վրա սոխ դնել: Բուժումը հարկավոր է շարունակել, մինչև խնդիրն անհետանա:

4. Բուսական յուղ

Կոշտուկներից կարելի է ազատվել նաև ցանկացած բուսական յուղի օգնությամբ: Այս պրոցեդուրաները կարելի է համադրել նաև ոտքերի վաննաների հետ: Բուսայուղով բուժման համար հարկավոր են անպետք գուլպաներ, որոնք անհրաժեշտ է թրջել բուսական յուղով, հագնել, իսկ վրայից ծածկել պոլիէթիլենային թաղանթով: Պոլիէթիլենային թաղանթը ֆիքսելու համար կարելի է ևս մի զույգ գուլպա հագնել: Ընդ որում՝ առավել լավ արդյունք ստանալու համար կարելի է կրել տաք գուլպաներ: Բուսայուղով թրջված գուլպաները հարկավոր է կրել 3 ժամ, այնուհետև մշակել մաշկը պեմզայով: Կարելի է նաև մինչ պեմզայով մշակելը ոտքերը փափկեցնել տաք ջրով: Այս պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է մաշկին խոնավեցնող նրբաքսուք քսել:

5. ԱկնամոմԱյս միջոցը կարելի է օգտագործել ամբողջ օրվա ընթացքում: Հարկավոր է փափկեցնել մի կտոր ակնամոմը, վերածել այն բարակ շերտի և բժշկական կպչուն ժապավենի օգնությամբ ամրացնել կոշտուկին: Ճիշտ ամրացնելու դեպքում ակնամոմը չի անհանգստացնի ամբողջ օրվա ընթացքում, սակայն հաջորդ օրն այն հարկավոր է հանել, փափկեցնել մաշկը տաք ջրով, այնուհետև հեռացնել կոշտուկի փափկած հատվածները և կրկին ակնամոմ դնել:

6. Սխտոր

Սխտորի պճեղները հարկավոր է մի փոքր եփել ջեռոցում, մինչև դրանք փափկեն, այնուհետև տրորել, ստացված խյուսը քսել կոշտուկին, վիրակապել և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան մաշկը հարկավոր է շերտազատել պեմզայի օգնությամբ: Հարկ է հիշել, որ սխտորը հում վիճակում օգտագործելը կարող է վնասակար լինել, քանի որ այն կարող է այրվածքներ առաջացնել:

7. Ծիծեռնախոտ (чистотел)

Կոշտուկներից կարելի է ազատվել նաև ծիծեռնախոտի երիտասարդ ճյուղերի խյուսով: Հարկավոր է բույսի մի քանի ճյուղը հնարավորինս մանր կտրատել, դնել դրանք կոշտուկի վրա, փաթաթել պոլիէթիլենային թաղանթով և ամրացնել գուլպայով: Այս բույսը ոչ միայն օգնում է ազատվել կոշտուկից, այլև ցավազրկում է: Ի դեպ՝ նույն կերպ կարելի է օգտագործել նաև խատուտիկի ցողունը:

8. Աղ

30 գրամ աղը (կերակրի աղ կամ ծովի աղ) լուծել 1.5 լիտր գոլ ջրում և ոտքերը կես ժամ պահել այդ լուծույթի մեջ, այնուհետև մշակել մաշկը պեմզայով: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր: Այն օգնում է մեղմել ցավը, հանգստացնում է և փափկեցնում է կոշտացած մաշկը:

9. Սոդա, օճառ և անուշադրի սպիրտ

2 լիտր գոլ ջրին ավելացնել 1 ճ.գ. կերակրի սոդա, 1 ճ.գ. հեղուկ օճառ և 20 մլ անուշադրի սպիրտ, լավ խառնել և ոտքերն առնվազն 45 րոպե թողնել այդ լուծույթի մեջ: Այս պրոցեդուրայից հետո կարելի է հեշտությամբ ազատվել փափկած կոշտուկից:

10. Կաթի շիճուկ

Կաթի շիճուկը, որը ստացվում է կաթնաշոռ պատրաստելիս, օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Այն շատ արդյունավետ միջոց է նաև մաշկը փափկեցնելու համար: Պարզապես հարկավոր է ոտքերը գոնե 15 րոպե դնել այս հեղուկի մեջ: Կոշտուկներից ազատվելու այս պրոցեդուրան շատ արդյունավետ կլինի նախորդ միջոցներից առաջ կիրառելու դեպքում:

11. Հացով կոմպրես

Հարկավոր է հացի խմորին (կարելի է օգտագործել ցանկացած հաց, սակայն տարեկանի հացն ավելի հարուստ է վիտամիններով) ավելացնել այնքան քացախ, որ ստացվի թանձր խյուս, այնուհետև ստացված զանգվածը դնել կոշտուկի վրա, ամրացնել և թողնել ամբողջ գիշեր: Այս պրոցեդուրայից հետո կոշտուկներից ազատվելը շատ ավելի հեշտ կլինի:

Նյութի աղբյուրը՝ bodypluslife.ru


դիտվել է 2785 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)