Երևան
19 / Հունվար / 2017

Ինչպե՞ս է եղել, որ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր» ընկերությունը 4 տարի շարունակ կեղծ ապրանքագրեր է դուրս գրել

Բաց նամակ Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր ընկերության գլխավոր տնօրեն Արշավիր Մինասարյանին
Էյ Բի Սի Անի ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյանից
Հարգարժան պարոն Մինասարյան,

Օրեր առաջ բաց նամակով դիմել էի Ձեզ`պահանջելով հրապարակային պատասխանել, թե ինչպես է եղել,որ Ձեր ղեկավարած “Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր” ընկերությունը իմ հիմնադրած “Էյ Բի Սի Անի” ՍՊԸ-ի անունով 4 տարի շարունակ կեղծ ապրանքագրեր է դուրս  գրել: Ընդ որում, այդ փաստաթղթերում ոչ միայն ստորագրությունն է կեղծված, այլև բացակայում է իմ ընկերության կնիքը: Բայց այդքանով հանդերձ իբր թե իմ ընկերությանը մատակարարած ապրանքներին առնչվող այդ կեղծ փաստաթղթերի պատճառով այժմ ինձ վրա բավականին լուրջ հարկային պարտավորություններ են դրվել պատկան մարմինների կողմից: Լինելով առավելագույնս անկեղծ , ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ ՚ Հարգարժան պարոն Մինասարյան , որ եթե ես սովորելիս լինեի միջնակարգ դպրոցի 1 ին կամ 2 րդ դասարաններում , կամ ծանոթ չլինեի բոլորիս կողմից շատ սիրված Գյուլնազ տատիկի գրականության հետ , միգուցե և բավարարված լինեի Ձեր պատասխանով :

Համոզված էի, որ Դուք անտարբեր չեք մնա ու սպառիչ պատասխան կտաք իմ բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին Ձեր ընկերության գործունեության սկզբունքներին: Բայց լրատվակայքերից մեկին տվածհարցազրույցից պարզ դարձավ, որ ես Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր ընկերության հեղինակությանը ավելի լուրջ էի վերաբերում, քան Դուք: Ցավոք, այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել Ձեր պատասխանը:

Նախ ուշագրավ է այն, որ իմ ղեկավարած ՍՊԸ-ի անունով կեղծ ապրանքագրեր դուրս գրելը Ձեր մեկնաբանությամբ` «շատ պարզ, բիզնես իրավահարաբերությունների հասարակ հարց է»: Ինձ մոտ զարմանք է առաջացնում, որ ակնհայտ քրեական տարր պարունակող այդ գործողություններին Դուք նման որակում եք տալիս:

Պակաս հետաքրքիր չէ նաև մեկնաբանությունը, թե «ԶԼՄ-ներին սովորաբար դիմում են այն դեպքում, երբ պետական մարմիններին դիմելուց հետո խնդրի լուծման հարցում որևէ արդյունքի չեն հասնում»: Կուզեի պարոն Մինասարյան հստակեցնեիք` Ջերմուկ Ինթերնեյշնլ ընկերությո՞ւնն եք համարում պետական մարմին, թե առաջարկում եք ԶԼՄ-ներին դիմելու փոխարեն միանգամից դիմեմ պետական մարմիններին`այսինքն փորձեմ հարցը կարգավորել դատարանով:

Պարոն Մինասարյանը, Դուք Ձեր պատասխանում նաև պնդում եք նաև, թե իբր մեր երկու հանդիպումների ժամանակ ես որևէ հարց չեմ բարձրացրել կեղծ ապրանքագրերի մասին: Նման ակնհայտ սուտ չէի սպասում: Հարց է ծագում, թե այս դեպքում ինչի մասին ենք խոսել հանդիպելիս, եթե մեր մեջ ծագած վեճի ողջ պատճառը հենց այդ ապրանքագրերի առկայությունն է, որոնց օրինակներն, ի դեպ, ինձ տրամադրել են Ձեր ընկերության հաշվապահությունից:

Հենց դրանք ձեռքիս տակ ունենալով ես Ձեր կազմակերպության պաշտոնական էլ փոստին  նամակ ուղարկեցի`տեղեկացնելով կատարվածի մասին, որից հետո միայն Դուք ինձ հրավիրեցիք գրասենյակ`զրույցի, սակայն մեր հանդիպումները ոչ մի էական արդյունք չտվեցին:

Արժե շեշտել, որ կեղծ ապրանքագրերի լուսապատճենները, որտեղ բացակայում է «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ ի կնիքը, ԶԼՄ-ներին ուղարկելուն զուգահեռ
ես նորից լրացուցիչ ուղարկեցի Ձեր էլեկտրոնային փոստին և ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մարիա Սահակյանի հասցեին: Այս ամենը ապացուցելը դժվար չէ, հենց այդ պատճառով չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է Ձեզ ստիպում իրականության հետ կապ չունեցող մեկնաբանություններ տալ:

Կրկին անդրադառնալով իմ նախորդ նամակում բարձրաձայնած հարցերին` հուսով եմ, որ Դուք այս անգամ ավելի լրջորեն կպատրաստվեք պատասխանելիս, խորհրդակցելով Ձեր, ինչու չէ նաև այլ ընկերությունների իրավաբանների հետ և հիմնավոր կպատասխանեք իմ նախորդ նամակի հարցերին, որոնք համոզված եմ, որ արդեն միայն ինձ չէ, որ հետաքրքրում են.
1. Ի՞նչ սկզբունքներով են Ձեր կազմակերպությունը մատակարարում ապրանքները, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՍՊԸ ի տնօրինության կողմից , որպեսզի կազմվի և ապրանքի հետ տրվի հաշիվ ապրանքագրերը (կանխիկ առևտրի դեպքում):

2. Ձեր կազմակերպության կանոնադրության ո՞ր կետի կամ ՀՀ օրենսդրության ո՞ր հոդվածի հիման վրա են ներկայացվել կեղծ ստորագրությունով և առանց մեր կազմակերպության կնիքի մեր կազամակերպության անունից տրված լիազորագրերը ու ինչպե՞ս է նման հեղինակություն ունեցող կազմակերպությունը չկնքված անօրինական փաստաթղթերով գործարք անում:

3. Տեղյա՞կ եք արդյոք Դուք նշված դեպքի վերաբերյալ: Եթե տեղյակ եք, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել ստորագրության կեղծման քայլերի մասին իրավապահ մարմիններին տեղյակ պահելու ուղղությամբ նման անօրինական քայլերի կրկնությունը կանխելու նպատակով:
Շախմատային լեզվով ասած, ես Ձեզ շախ եմ հայտարարում հարգարժան պարոն Մինասարյան : Կսպասեմ Ձեր պատասխան քայլին իհարկե ողջամիտ ժամկետներում, քանի որ այս պահից ժամանակը ի վնաս Ձեզ է աշխատում .....

Հարգանքներով «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ տնօրեն Արա Խաչատրյան   

loading...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...