Երևան
23 / Հունիս / 2017

Լուսինե Բադալյանի բարեհամբույր պատասխանը լրագրողին

Այսօր սիրված հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի ծննդյան օրն է.

Ծնվել է 1980 թվականի փետրվարի 2-ին, Երևանում։ 1996 թվականին ավարտել է Երևանի թիվ 102 միջնակարգ դպրոցը։

1997-2003 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում, 2004 թվականից` արվեստաբանության ամբիոնի հայցորդ[1]։

Հեռուստատեսային գործունեությունը սկսել է 1997-1999 թվականներին` Հայաստանի Հանրային հեռուստաընկերության«Նոր սերունդ» ծրագրում` որպես հաղորդավար։

1998 թվականից «Հայ FM», «Ռադիո Վան» և Հանրային ռադիոկայաններով վարել է «Գիշերալիք», «Մեկ գավաթ սուրճ», «Ֆրի թայմ», «Թայմ աութ» և այլ ծրագրեր։

2003 թվականից ռադիոմրցանակաբաշխության մշտական հաղորդավարն է։

2000 թվականից հայկական հեռուստաընկերություններով վարել է բազմաթիվ հաղորդումներ` «Սկանվորդ շոու», «Ամեն օր», «Բարի լույս» («Պրոմեթևս»), Առավոտյան ծրագիր («Նոր ալիք»), «Հացի խնդիր», «Բենեֆիս» (Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն), «Արմյանկա» («Ա-ԹիՎի» հեռուստաընկերություն)։ 2009 թվականին եղել է «Կռունկ» երաժշտական փառատոնի հաղորդավարը[1]։

2001-2003 թվականներին Երևանի թիվ 61 միջնակարգ դպրոցում դասավանդել է պատմություն[1]։

2010 թվականից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ վարել է «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը, «Մի Ուղեգրի Պատմություն» նախագիծը և այլն։

Yelaket.am-ի հարցումների արդյունքում Լուսինե Բադալյանը ճանաչվել է 2016 թվականի ամենաանմիջական հաղորդավարուհին։

Ելակետ լրատվականը, շնորհավորելով ճանաչված ու սիրված հաղորդավարուհուն, կիսում է հանրության կարծիքը՝ պատմելով մի դեպք Լուսինե Բադալյանի մասին.

«Մեկ տարի առաջ ամանորյա հարցազրույցներ պատրաստելիս մեր թղթակիցը զանգահարել էր հաղորդավարուհուն, վերցրել էր հարցազրույցը և, քանի որ շարունակվում էր հարցազրույցների շարքը, հաջորդ օրը զանգահարել էր երգչուհի Լիլուին։ Ամեն ինչ կարգին էր, երգչուհին սիրով պատասխանում է հարցերին, բայց քանի, որ վերջին հարցը կրկնվում է բոլորի համար, լրագրողը նկատում է, որ պատասխանը նույնն է, ինչ Լուսինե Բադալյանինը (Լուլուինը)... Լրագրողը կրկին շփոթած և զանգահարած է եղել Լուսինեին։

Բնականաբար, հաղորդավարուհին նկատել ու հասկացել էր, որ զանգահարել են նույն լրատվամիջոցից, ու վերջում հնչում է կրկին նույն հարցը... բայց վերջինս պատասխանում է նույն բարեհամբույր ձայնով... 

Թյուրիմացության հետ կապված ներողություն ենք խնդրում հաղորդավարուհուց՝ շնորհավորելով տարեդարձն ու մաղթելով լավագույնը»։

 


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 50606 անգամ

Երկար փնտրելուց հետո վերջն ինձ համար նորմալ գործ գտա. Արմեն Պետրոսյան (Video)

Հայտնիներից ովքե՞ր են ներկա եղել օրերս կայացած հերթական աստղային հարսանիքին

Հենրիխ Մխիթարյանի և նրա մայրիկի հայկական պարը (VIDEO)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ