Երևան
27 / Մայիս / 2017

ԻՆձ ասում է՝ գնա մազերդ ներկի, որ ընկճված տեսք չունենաս. զինվորի մայր

Հիվանդասենյակ թիվ 5
Այս բառակապկցությունը իմ հիշողության մեջ կմնա որպես հերոսության, Հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո, Հայոց բանակի անպարտելիության խորհրդանիշ....
Մեր զինվորների սխրանքի մասին պատմող հոդվածն ամբողջությամբ կարդացեք Հայ զինվորի գալիք համարում:
Լուսանկարները՝ Արեգ Վարդանյանի

 

Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից....Ազգային հերոս պաշտպանության նախարարի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայություն: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյան զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ:

Դավիթ Գրիգորյան
զինվոր

 

Զորամասում էինք: Սկսեցին կրակել: Մեզ որպես օգնական ուժ ուղարկեցին դիրքեր: Արկըը պայթեց կողքիս:
..Արդեն վիրահատվել եմ: Շատ լավ եմ: Շուտ ոտքի կանգենմ, գնամ հասնեմ տղերքին:

Նարեկ Վարդումյան
զինվոր

 

Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա:....50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյուը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենիս շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի այդ մարտում....Թուրքը պատասխան է տալու իր արածի համար:

Արման Ավետիսյան
զինվոր

 

Ութ ամիս է մնացել ծառայությունս ավարտեմ, 11 հերթափոխ պոստի եմ կանգնել:Հակառակորդը միշտ էլ կրակել է. մեզ համար նորություն չէր: Մենք լավ դիմակայում էինք: Մեկ էլ թշնամու տանկերը մտան դիրք...Ես ձեռքից վիրավորվեցի: Մենք թուրքից չենք վախենում,ուզում է տանկով գա, ուզում է՝ տիեզերանավով: Միշտ էլ դրանց դաս ենք տվել ու տալու ենք:

Էրիկ Ալուխանյան
զինվոր

 

Եկել եմ շնորհակալություն ասելու մեր զինվորներին, որ խիզախությամբ պաշտպանել են Հայրենիքը ու հետ են շպրտել թշնամուն: Եկել եմ իմ օրինակով համոզելու, որ կարելի ապրել նաև մեկ ձեռքով, ապրել գլուխը բարձր, հպարտ, սիրով շրջապատված...Ու երջանիկ լինել, այն մտքից, որ Հայրեիքիդ խաղաղությունը նաև քո արյունով է գնվել...

Սարգիս Ստեփանյան
մայոր

 

Ես այս հիվանդասենյակում էի պառկած, երբ Արցախյան պատերազմի ժամանակ կորցրի ոտքս: Ինձ թվում էր՝ կյանքն ավարտվել է. ընդամենը 19 տարեկան էի: Ու Շառլ Ազնավուրը հենց այս հիվանդասենյակում ինձ այցի եկավ...ու այնպիսի հույս ու ոգի ներշնչեց իր խոսքերով, այնպես գոտեպնդեց, որ ասես կյանք վերադարձրեց ինձ...Հիմա ես եմ մեր հերոս զինվորների կողքին:

Արտյոմ Պողոսյան
ազատամարտիկ

 

Իմ ամուսինը մեր հարսանիքի օրը գնաց Արցախ՝ ռազմաճակատ: Հիմա զինվորական է, մայոր, սահման պահող զորամասում: Դավիթս զինվորականների հետ է մեծացել: Նրանց ոգով է դաստիարակվել: Դեռ չէր զորակոչվել, ասում էր՝ ես պիտի դիրք բարձրանամ, սահման պահեմ: Դե, Ձեր աչքերով եք տեսնում՝ որքան ամուր է, ուժեղ, տրամադրությունը բարձր: ԻՆձ ասում է՝ գնա մազերդ ներկի, որ ընկճված տեսք չունենաս: Իմ տղան է ինձ ուժ տալիս:

Արմենուհի Գրիգորյան
զինվոր Դավիթի մայրը

 

Տղաս արիաբար պաշտպանել է Հայենիքը: Ես հպարտ եմ, որ նաև իմ որդու շնորհիվ թշնամուն ուղարկեցինք իր որջը:Ես զինվորի մայր եմ, իսկ դա քաջ, ամուր, ուժեղ լինելու պարտավորություն է առաջին հերթին: Երկրի նախագահը, պաշտպանության նախարարը ասացին, որ իրենք միշտ մեր կողքին կլինեն:

Քնարիկ Ավետիսյան
զինվորի մայր


դիտվել է 7359 անգամ

59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն (Նազենի Հովհաննիսյան) video

Սեքսուալ հայուհու մերկապարը տեսախցիկի առաջ (video 18+)

ՈՒղղակի անհավատալի է...Եվ սա հնարավո՞ր է...ապշել կարելի է (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ