Երևան
30 / Ապրիլ / 2017

Ռուբլու փոխարժեքը կտրուկ ընկել է աճուրդների բացմանը

Մոսկովյան բորսայում աճուրդների բացմանը ռուբլին կտրուկ անկում է գրանցել՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների բանակցություններից հետո, հաղորդում է gazeta.ru-ն:

Մասնավորապես՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին դոլարի փոխարժեքն ավելացել է 1,86 ռուբլիով և կազմել է 68,3 ռուբլի:

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 2,15 ռուբլիով և կազմել է 77,1 ռուբլի:

Հիշեցնենք, որ Երևանյան ժամանակով ժամը 08:31-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն անկում է գրանցել 3,90 տոկոսով (մինչև բարելի համար 41,42 դոլար), WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը՝ 4,29 տոկոսով (մինչև բարելի համար 39,92 դոլար):

Նավթի գները սկսել են կտրուկ նվազել Դոհայում բանակցությունների տապալումից հետո, որտեղ նավթ արդյունահանող երկրները չեն կարողացել պայմանավորվել արտադրության մակարդակի սառեցման շուրջ։ ՕՊԵԿ-ի մի շարք երկրներ, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիան, անսպասելիորեն պահանջել են համաձայնագրին ներգրավել բոլոր անդամներին: Մասնավորապես՝ խոսքը Իրանի մասին է, որը հայտարարել է արտադրությունը սառեցնելու պատրաստակամության մասին միայն մինչև պատժամիջոցները գրանցված ծավալի՝ օրական չորս միլիոն բարելի հասնելուց հետո։


դիտվել է 2217 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ