Երևան
30 / Ապրիլ / 2017

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ

Առավոտյան մենք ողջ օրվա համար էներգիա ենք ստանում, և հենց դա է պատճառը, որ պետք է ճիշտ սկսել առավոտը: Առաջարկում ենք ծանոթանալ համաշխարհային բիզնեսի հաջողակ լիդերների առավոտյան ծեսերին:
Ջեֆ Բեզոս
Amazon.com-ի հիմնադիրը խոստովանում է, որ քնում է ամենաքիչը 8 ժամ և երբեք չի նշանակում առավոտյան հանդիպումներ: Առավոտյան աշխատելու փոխարեն՝ նա նախընտրում է նախաճաշել իր կնոջ հետ:
Գարի Վայներչուկ
Հանրահայտ վիդեո-բլոգեր, «Wine Library» սուպերմարկետի հիմնադիր Գարի Վայներչուկն արթնանում է առավոտյան 6-ին և առանձնանում է սանհանգույցում, որպեսզի կարդա նորությունները: Վայներչուկը տանից դուրս գալիս երկար գրկում է իր երեխաներին, իսկ ճանապարհին զանգահարում է ընտանիքի անդամներից մեկին:
Իլոն Մասկ
Ինժեներ, ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկը մինչև ժամը 10:00-ը չի կատարում գործնական զանգեր: Դրանից հետո նա առաջին հերթին՝ զանգահարում է իր ընկերության լրագրողներին կամ նշանավոր ներկայացուցիչներին:
Միշել Ֆան
Միշել Ֆանը, ով հայտնի է դարձել Youtube-ի միջոցով, խոստովանում է, որ երբեմն ստիպված է արթնանալ 5:30-ին, որպեսզի պատասխանի իր հետևորդների հազարավոր նամակներին:
Բենջամին Ֆրանկլին
Ամերիկայի նախագահը նշել է, որ պետք է շուտ արթնանան բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ նոր բան ստեղծել: 1791 թվականին իր հուշերում նա գրել է, որ իր հիմնական պարտավորությունն է համարում ամեն օր շուտ արթնանալը, լվացվելը և Աստծուն շնորհակալ լինելը:
Արիանա Հաֆինգթոն
Huffington Post-ի համահիմնադիր Արիանա Հաֆինգթոնը հավատում է քնի ուժին: Նա ոչ մի դեպքում չի կրճատում գիշերային հանգիստը և քնում է 8 ժամ: Քնելուց առաջ նա լոգանք է ընդունում ծովի աղով և լսում է հաճելի երաժշտություն: Առավոտը նա սկսում է կես ժամ մեդիտացիայով:
Թորի Բըրչ
Հագուստի անվանական բրենդի հիմնադիրն արթնանում է 5:45-ին, ստուգում է էլեկտրոնային փոստը, արթնացնում է իր 3 երեխաներին և 45 րոպե զբաղվում է սպորտով: Նա հաճախ տանից դուրս է գալիս թաց մազերով և չորացնում է ճանապարհին:
Ջեկ Դորսի
Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին արթնանում է առավոտյան 5:00-ին և առաջին կես ժամերը տրամադրում է մեդիտացիային: Այնուհետև նա զբաղվում է սպորտով և իր համար սուրճ է պատրաստում:
Սթիվ Ջոբս
Սթիվ Ջոբսն իր ելույթներից մեկում նշել է, որ ամեն առավոտ արթնանում էր նույն հարցով՝ եթե այս օրը վերջինը լինի իմ կյանքում, կուզեի՞ անել այն, ինչ պլանավորել էի: Եթե այս հարցի պատասխանը մի քանի օր բացասական էր լինում, ուրեմն պետք էր ինչ-որ բան փոխել:
Ռիչարդ Բրենսոն
Բրիտանացի գործարարը նշում է, որ իր համար շատ կարևոր է ամեն առավոտ ժամը 5:00-ին արթնանալը: «Այդպես ես հնարավորություն եմ ունենում հետևելու ֆիզիկական վիճակիս և ժամանակ անցկացնելու ընտանիքիս հետ: Դա էներգիա է հաղորդում ողջ օրվա համար»,- նշում է Բրենսոնը:
Սիրարփի Աղաբաբյան


դիտվել է 26328 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ