Երևան
24 / Փետրվար / 2017

Մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու գործարար դաշտում

Օրերս Աժ-ում ընդունվեց հարկային նոր օրենսգիրք: Այն ընդդիմադիր կուսակցությունների կողմից զայրույթի և բազում տարաձայնությունների ալիք բարձրացրեց: Մասնավորապես, վերջիններս նշում են, որ այն հապճեպ է ընդունվել:

Այսօր «Yelaket.am»-ը (Ելակետ լրատվական) զրուցեց ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ: Մեր այն հարցին, թե արդյոք հապճեպ է ընդունվել և որն է այս շտապողականության նպատակը, քաղաքագետը պատասխանեց:

«Ոչ թե հապճեպ է ընդունվել, այլ թաքուն է մշակվել, դա նոր օրենսգիրք չէ: Ես իհարկե հասկանում եմ, որ ԱԺ-ում նման օրենսգրքի արագ անցկացնելը ընդունելի չի կարող լինել, բայց և ցավում եմ, որ մեր երկրում ընդդիմությունը ընդհանրապես չի էլ փորձում մինչև խորհրդարան մտնելը մասնակցել պրոցեսին: Ուղղակի սպասել, որ բերելու են ԱԺ-ում դնեն իրենց առջև և նրանք ամիսներով նայելու են, լրջմիտ չէ. ոչ մի անգամ ոչ մի ֆորում չեն հրավիրում ընդդիմադիր կուսակցությունները, որ իրենք նախաձեռնեն:

Այդ օրենսգիրքը նոր չի մշակվում, վերջինիս գործարար շրջանակները շատ վաղուց արձագանքում են տարբեր փակ քննարկումներում, որ ըննդիմությունը անտեղյակ է` ով է մեղավոր, իշախանությունն էլ է մեղավոր. այդպես չեն բերում ու արտահերթ անցկացնում, բայց խնդիրն այստեղ այլ է. ընդդիմությունը սպասում է, որ ինքն ընդամենը միայն պառլամենտում, երբ ժամանակ ունենա, նոր պիտի կարդա և ծանոթանա: Կրկնում եմ` օրենսգիրքը արդեն տարիներով մշակվում է, և այս ընթացքում պահանջ չի դրվել, թե ինչու է թաքուն մշակվում, ինչու չեն ներգրավվում սրանց, ինչու գործարարների կարծիքը հաշվի չենք առնում: Պարզապես այս առումով ընդդիմությունն անհիմն քննադատություններ է անում:

Ամիսներ առաջ` հենց գործարարների միության ժամանակ, այս կարգի հարցեր էին քննարկվում: Դրանից հետո ես չեմ հիշում մի հայտարարություն կամ որևէ նախաձեռնություն` ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից, որ սկսեն պահանջել իշխանություններից քննարկումների հրապարակայնացում կամ հանրային քննարկումների կազմակերպում, այսինքն կարելի է ասել ոչինչ չի արվել: Ասել` ժամանակ չունեմ, որ այսքան էջը կարդամ, կողմնորոշվեմ` սա անլուրջ մոտեցում է:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը նրա համար են, որ նախապես փորձեն ազդել պրոցեսի վրա, մինչդեռ իրենք թքած ունեն. գալիս են վերջում, բախվում են հետևանքներին, նեղվում են: Ես չեմ կարող արդարացնել այս մոտեցումն այնքան, որքան չեմ կարող արդարացնել իշխանության վարվելակերպը. Ոչ հանրությանը ներկայացրին` ինչ են փոխում, ինչու են փոխում, ինչ հիմնավորումով են փոխում: Քարոզչական արշավներ պետք է լինեին, որ իմանային մարդիկ` ինչ է փոխվում:

Վերջում մեր զրուցակցից փորձեցինք ճշտել, թե ինչպես է վերաբերում հարկային օրենսգրքի այս նոր փոփոխություններին:

«Քանի որ ես ինքս տնտեսագետ չեմ` խորհրադակցել եմ տնտեսական փորձագետների հետ, կարծիքներ եմ լսել գործարարներից: Վերջիններս հավասարապես մտահոգված են, որովհետև հարկային բեռի ավելացում է տեղի ունենալու, և մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու գործարար դաշտում:

Հարկային բեռով ուղղակի խեղդել գործարար շրջանակներին` լավ արդյունք չի բերի: Գործարարները տարբեր ձևերով ընդդիմանում էին, փորձում էին պայքարել, բայց իրենց դժգոհությունները հայտնելուց բացի ուրիշ բան չէին կարող անել: Բանն այն է, որ քաղաքական գործունեություն ոչ միայն վախենում են իրականացնել, այլև ընդհուպ դրա ձևերն էլ, անկեղծ ասած, չգիտեն:

Իսկ ընդդիմությունն էլ մի կողմ քաշվեց , նրան կարծես պետք չէր, ավելին ընդդիմությունից որևէ մեկը չխոսեց դրա մասին, այսինքն չկազմակերպեց այդ մարդկանց բողոքը, որ նրանք էլ ներքուստ համակրեին ընդդիմությանը:Հետո էլ զարմանում են, թե ինչու են որոշ քաղաքական ուժերի վարկանիշները ցածր: Չէ՞ որ չէն փորձում որևէ մեկի շահերը բավարարել: Բա ի՞նչ են ուզում լինի, հո միայն պոռոտախոսությամբ իշխանափոխությունից խոսելը չի, ռեժիմի խուճապներից խոսելը չի, ամո՛թ է:

Դրա համար էլ այս վիճակին ենք. եթե վաղօրոք ճիշտ պայքար իրականացվեր` օրեսգիրքը ուրիշ տեսք կունենար, հանրային տրամադրություններն այլ կլինեին, մարդկանց վերաբերմունքն այլ կլիներ»:


դիտվել է 1156 անգամ
loading...

Դիանա Գրիգորյանը կոտրած ոտքով նկարահանվում է «Առաջնորդներում» (Video)

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 19-ամյա տղայի մայրը կարծում է, որ քննիչը 180 աստիճանով գործը ...

Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ