Երևան
26 / Մարտ / 2017

Ո՞վքեր էին լրագրողներին և ցուցարարներին ծեծող քաղաքացիական հագուստով անձիք

Ոստիկաններն ու նրանց աջակցելու եկած քաղաքացիական հագուստով տղաները հարձակվել են կանգնած խաղաղ մարդկանց վրա ու դաժան ծեծի ենթարկել: Ոստիկանները կիրառել են պայթուցիկ նյութեր, հատուկ միջոցներ, որի արդյունքում վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ ու նաև ոստիկաններ: Քաղաքացիական հագուստով մարդիկ զենքերով անկանոն կրակ են արձակել:

Ովքեր էին երեկվա իրադարձություններում լկտիաբար քաղաքացիներին ծեծի ենթարկող ու ահաբեկող քաղաքացիական համազգեստով տղաները, որոնք ոստիկանների հետ միասին դաժանաբար հաշվեհարդար էին տեսնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներից։

Սարի թաղում գիշերային բռնություններից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ քաղաքացիական հագուստով անձինք ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի թիմի տղաներն էին, և որ իրադարձություններին իրենց մասնակցությունն էին բերել նաև Երևանում հայտնի մյուս օլիգարխների թմակիցներն ու թիկնազորերի անդամները:


Ելակետ լրատվականի լրագրողները եղան Էրեբունու վարչական շրջանի Խորենացու, Սարի թաղի և Թոխմախի հատվածներում, զրուցեցին բնակիչների և դեպքերի ականատեսների հետ։

Թոխմախի բնակիչները և Մհերականները (Թոխմախի Մհերի թիմակիցներ) անհեթեթություններ համարեցին շրջանառվող լուրն այն մասին, որ Թոխմախցիները կարող էին ոստիկանների հետ միասին հարձակվել Սարի թաղի բնակիչների և ցուցարարների վրա. «Անտրամաբանական անհեթեթություն է, Սարի թաղը, Թոխմախը, Բութանիան, Արեշը, էս սաղ վաղուց մի թաղա, մենք բոլորս այստեղից ենք, այստեղ մեր տներն են, մեզանից շատերը այնտեղ են ապրում, մենք մեկս մյուսին շատ լավ ճանաչում ենք, հազար տարվա հարևան ու բարեկամ ենք, ոնց կարար մեզանից մեկը իրա ընտանիքի, իրա ընկերոջ կամ ախպոր ընտանիքի վրա հարձակվեր, էս ուղղակի էշություն են դուրս տալիս, ըտենց բան բացառվում ա»:

Սարի թաղի բնակիչները և ցուցարարները կազմակերպված ծեծ ու ջարդի իրականացման մեջ կասկածում են իշխանությունների ծառայող տարբեր օլիգարխների՝ Ծառուկյանին, Խաչատուր Սուքիասյանին, Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին նրանց թիմակիցների ու թիկնազորի անդամներին:

«Մենք ամեն ինչի հավատում ենք, սրանք օլիգարխների հաստավզերն էին, ամեն ինչ հնարավոր է, իրար թշնամի են խաղում, հետո իրար հետ գնում լենտ կտրում, ընտիր օբյեկտներ բացում՝ ժողովրդի հաշվին»,- ասաց բորբոքված բնակչուհին:

«Նույն Ծառուկյանին Սերժ Սարգսյանը քննադատեց, վիրավորեց, ցածրացրեց, բայց ամիսներ չանցած գնում են իրար հետ կոնյակ են խմում, կինոյի բացում անում, հպարտ դեմքերով ծիծաղում, հետո գնում են եսիմ ուր մասնակցելու օլիմպիական խաղերի բացմանը:

Ժողովուրդը կույր չի, ժողովուրդը սաղ տեսնում ա, դրանք սաղ մեր թշնամին են, էտ մեր բաժինն են թալանել, որ տենց հարստացել են, ու չի բացառվում, որ էտ քաղաքացիական հագուստով հաստավզերը լինեն նույն Սուքիասյանների կամ Ծառուկյանի ախռանիկները»,- եզրափակեց ցուցարարը:

Նշենք, որ միլիոնավոր մարդիկ դատապարտում են այս գիշեր տեղի ունեցած վայրագությունները: Նիկոլ Փաշինյանը ևս հանդես է եկել գրառմամբ՝ ոստիկանությունից պարզաբանում պահանջելով, թե ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, որ ոստիկանների միջով անցան ցուցարարների շարքերը և սադրեցին բախումներ:


դիտվել է 2404 անգամ

loading...

Հայազգի Լևոնի ելույթը էքստազի մեջ է գցել ռուսական «The voice-ի» ժյուրիին ու հանդիսատեսին (Video)

Շրջադարձային զարգացումներ. «Պապայի աղջիկները» 32-րդ և 33-րդ մասերը (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 30-րդ և 31-րդ մասերը (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ