Երևան
28 / Ապրիլ / 2017

Կալանավորվել է հայկական ծագմամբ «Իսլամական պետության» զինյալ

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Հաթայ նահանգի իշխանությունները հայտարարել են, որ կալանավորվել է հայկական ծագում ունեցող Ֆրանսիայի քաղաքացի Արտյոմ Ալոյանը:

Ընդգծվում է, որ նրա անունը ներառված է եղել «երկիր մուտք գործելու համար արգելված անձանց» և «օտարազգի ահաբեկիչ զինյալների» ցուցակում: Ալոյանը օգոստոսի 2-ին կալանավորվել է Հաթայ նահանգի ճանապարհային ոստիկանության կողմից:

Խուզարկության ժամանակ Ալոյանի մոտ հայտնաբերվել են Սիրիայի՝ բախումներով լի տարածաշրջաններում արված լուսանկարներ, քարտեզներ՝ հարձակողական ու պաշտպանական պլաններով, ինքնաշեն պայթուցիկ, քիմիական նյութեր, էլեկտրոնային սխեմաներ, տեսանյութեր, փաստաթղթեր:

Հաղորդվում է, որ Ալոյանը եզդի է, 2002 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, ստացել է այդ երկրի քաղաքացիություն, իսկ 2012 թվականին ընդունել է իսլամ և ջիհադին մասնակցելու համար որոշել է համալրել Սիրիայում գործող «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման շարքերը:

Նա 2015 թվականին Էդիռնեից մուտք է գործել Թուրքիայի տարածք, իսկ Քիլիսի նահանգից՝ Սիրիայի այն հատված, որը գտնվում է տվյալ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:

Այստեղ նա երկու ամիս ստացել է ռազմական կրթություն և սկսել է մասնակցել խմբավորման մարտերին: Ալոյանը տիրապետում է հայերենին, ֆրանսերենին, արաբերենին, ռուսերենին, անգլերենին ու քրդերենին:

Ալոյանը կալանավորված է «ահաբեկչական զինված խմբավորման անդամ լինելու» կասկածանքով:


դիտվել է 1212 անգամ

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 55-րդ սերիա (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ