Երևան
26 / Հունիս / 2017

Սկանդալ Էջմիածնում. քաղաքապետի ընտրությունները բավական զավեշտալի ընթացք են ստացել

Էջմիածին քաղաքի քաղաքապետի ընտրությունները բավական զավեշտալի ընթացք են ստացել: Իրար դեմ են դուրս եկել գործող քաղաքապետ Գեներալ Մանվելի որդին՝ Կարեն Գրիգորյանն ու Էջմիածնի ավագանու նախկին անդամ ինքնաառաջադրված Արթուր Թումանյանը:

Գեներալի եղբոր որդին` Զարզանդ Գրիգորյանը հայտարարել է, որ չի պաշտպանի հորեղբոր որդուն՝ Կարեն Գրիգորյանին, այլ պաշտպանելու է Արթուր Թումանյանի թեկնածությունը: Գեներալի եղբոր որդին ոչ միայն չի պաշտպանում հարազատ հորեղբոր որդուն, այլև արտահայտություններ է անում, որոնք, մեղմ ասած, դուր չեն գալիս նաև Էջմիածնի ազատամարտիկներին:

Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը հայտարարել է, թե զորավար Մանվել Գրիգորյանն արցախյան ազատամարտին չի մասնակցել:
Էջմիածինեցիների տեղեկություններով Արթուր Թումանյանին աջակցում են նաև նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը: Թեկնածուները ունեն նաև վերևների աջակցությունը, ըստ շրջանառվող լուրերի՝ գեներալի որդին վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունը, իսկ Արթուր Թումանյանին ոչ բացահայտ հովանավորում են վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Շշուկներ կա նաև, որ Կարեն Գրիգորյանը խնդիրներ ունի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ :

Արթուր Թումանյանը հարցազրույց է տվել կայքերից մեկին և ասել՝ « …ես պայքարելու եմ մինչև վերջ, քանի որ իմ պայքարը հանուն Էջմիածնի է, հանուն Էջմիածնի ու էջմիածինցու ազատագրման: Ես պայքարելու եմ, որ Մանվելն այլևս հնարավորություն չունենա Էջմիածնում անպատիժ զբաղվի վանդալիզմով ՝ մեքենաների անվադողերը իջեցնի կամ ճղի, չեմ թողնելու, որ մարդկանց ինքնադատաստանի ենթարկի, ծեծի ու ջարդի:

Սա սովորական քաղաքապետի ընտրություն չէ, սա ազատագրական պայքար է, և ես հաստատակամ եմ այդ պայքարը տանել մինչև վերջ, մինչև հաղթանակ և համոզված եմ, որ մեր քաղաքի բնակիչներն էլ կաջակցեն ինձ Էջմիածինը ազատելու Մանվելից ու մանվելիզմից»:

Հետևենք զարգացումներին:

Իսկապես թեժ է լինելու:

Նյութի աղբյուրը՝ Ելակետ լրատվական (Yelaket.am)

 


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 3775 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ես և Սոսը սիրավեպը շփոթել էինք լուրջ հարաբերությունների հետ. Ինգրիդ Կյոկչյան

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ