Երևան
30 / Ապրիլ / 2017

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության աջակցությամբ սեպտեմբերի 9-ին կմեկնարկի Տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնը

8 սեպտեմբերի 2016

Սեպտեմբերի 9-ին կմեկնարկի Հայաստանում արդեն 11 տարի անընդմեջ անցկացվող «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով անցկացվող Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ ՅՈւՆԻՄԱ-Հայաստանը: Փառատոնի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը Հայաստանի մարզերում, Արցախում և Ջավախքում: Այս տարի այն կանցկացվի Լոռու, Շիրակի մարզերում, նաև Երևանում:

«20-ամյա գործունեության ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը մեծապես կարևորել է հասարակության սոցիալական և մշակութային կյանքին իր մասնակցությունը: Այս ընթացքում մեր Ընկերությունն աջակցել է բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների: Այսօր ուրախ ենք մասնակցելու Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի կազմակերպմանը, որը, անշուշտ, իր տեղն ունի երկրի մշակութային կյանքում: Այս փառատոնի կազմակերպմանն աջակցությունն առանձնակի կարևորում ենք, քանի որ այն ուրախություն և երջանկություն է պարգևում թե Երևանի, թե մարզերի փոքրիկներին»,- ասուլիսի ընթացքում նշեց Ընկերության Հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Էլինա Մարգարյանը:

Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին այս տարի կմասնակցեն թատրոններ Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, ինչպես նաև Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից:
«Մեր փառատոնի կարևորագույն նպատակներից է տիկնիկային արվեստի զարգացումը, միջմշակութային կապերի ամրապնդումը և, իհարկե, մեր մանուկ հանդիսատեսին ինչպես հայկական, այնպես էլ միջազգային տիկնիկային մշակույթին և հեքիաթագրությանը ծանոթացնելը»,- ասաց ՅՈւՆԻՄԱ-Հայաստանի նախագահ Արմեն Սաֆարյանը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնի մեկնարկը տեղի կունենա Դսեղ գյուղում, որտեղ մասնակիցներն ու հյուրերը կդիտեն Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը՝ նվիրված բալլադի 130-ամյակին: Փառատոնի օրերին Երևանում, Գյումրիում, Շիրակի և Լոռու մարզերի տարբեր համայնքներում կանցկացվեն տիկնիկային ներկայացումներ, կտրվեն նաև տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կանցկացվեն ամենօրյա երեկոյան ակումբներ, էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:
Փառատոնի աջակիցներն են՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Շիրակի մարզպետարանը, Գյումրիի քաղաքապետարանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» և Grand Candy ընկերությունները, Գյումրիում Իտալիայի հյուպատոսությունը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների լիազորված միակ շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Նեսթի», «Դոբրի», «Ռիչ» և «Շվեփս» ըմպելիքները: Կորպորատիվ պատասխանատվության իր ռազմավարության շրջանակում Ընկերությունը կարևորում է նաև հայ համայնքի սոցիալական կյանքը՝ մշտապես ձգտելով մասնակից լինել և աջակցել հասարակական միջոցառումների ու ազգային տոնակատարությունների, որոնց թվում են Էրեբունի Երևան տոնը, Երեխաների պաշտպանության միջազգային տոնը, Վարդավառը և շատ ուրիշներ:


դիտվել է 188 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ