Երևան
15 / Նոյեմբեր / 2019

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Լևոն Մելիքյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Մելիքյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Մելիքյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ։
2019-11-05 11:39:58
«Ձեր և ձեր վախկոտ ղեկավարի ժամանակն անցել է». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկդ ասեք, որ ինքն էն տղեն չի, ում ես իրենց խուժանի դեմ պետք է օգնության կանչեի: Տեսել եմ համ իր թիմակիցների վերաբերմունքն ԱԺ դահլիճում, երբ իրեն «քքքննադատում» էին, մեղմ ասած, համ լավ գիտեմ իր «արկածները» օտար ամայի ճամփեքին: Այդ տղայի հետ այնքան չեն շփվել, որ, երբ զանգում հարցնում են, թե կարող է իմանալ, թե ով է հարձակում կազմակերպել, մտածում է, թե ինքը հարց...
2019-11-05 11:05:25
«Մարդ, ով ինձ գտավ օտար-ամայի ճամփեքին ու խնդրեց բարեխոսել իր համար, այսօր Սերժ ...
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդ, ով իր թիմի ներսում էլ ավելի ատելի է ու չսիրված, քան դրսում, ում քաղաքական կենսագրությունը փուչիկ է, ում «վզին» է մնացել իշխանության անմակարդակ սանիտարի կեղտոտ գործը, ում բյուրեղյա երազանքները սկսվում եւ ավարտվում էին իրենից ավելի խելացի ու հայտնի մարդկանց «քսմսվելով» ու հաճոյանալով, ով մեր նախկին պատգամավորներից մեկի զայրույթից այնքան էր հուզվել ու վախեցել, որ ինձ գտավ օտար-ամայի ճամփեքին ու խնդրեց բարեխոսել իր համ...
2019-11-05 10:07:44
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Այսպես, 2019-ի հունվա...
2019-11-04 18:01:53
«Ուրեմն ես այդքան ապաշնորհ ու անխելք դավադի՞ր եմ». Նիկոլ Փաշինյան
«Ուրեմն ես այդքան ապաշնորհ ու անխելք դավադիր եմ, որ դա անում եմ Ալիևի հետ առաջին իսկ հանդիպման ընթացքում մի մարդու կողքին, ով 10 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի, ևս 10 տարի՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը»: Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ քաղաքացիների հետ զրույցում, ասեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ժամանակ առաջ տարածված այն ասեկոսեներին, թե Դուշանբեում վերելակի մեջ ինքն Ալիևի հետ գաղտնի դավադրություն է ծրագրել: «Եթե դա իրոք այդպես է, ապա ես նրան ...
2019-11-04 12:31:23
«Դու ո՞վ ես, որ Արցախի փոխարեն կարգավորման փաթեթ բանակցես». Սամվել Ֆարմանյանը՝ Ն...
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2018 թ. սահմանադրական հեղաշրջումից հետո ասում էր, որ Արցախի անունից պիտի բանակցի միայն Արցախը, և ինքը լիազորված չէ բանակցելու Արցախի փոխարեն: Երեկ ասում էր` արցախյան հարցում հենց լինի մի այնպիսի լուծում, որն իր պատկերացմամբ կբավարարի հայկական կողմերի շահերը, կբերի-կներկայացնի ժողովրդին` հանրաքվե, քննարկումներ և այլն (ուշադրություն դարձրեք` արդեն ենթագիտակցորեն վախենում է իր սիրած հանրահավաք բառից): Բայց ինչպե՞ս: Բա ո՞ւր մնաց...
2019-11-04 11:35:13
Դե բռնվեք․ դադարեցնում եմ մասնագիտական գործունեությունս․ Մարինա Խաչատրյան
Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը գրել է․ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ գործընկերներ, բուժառուներ, լրագրողներ, հայրենակիցներ, Այսօր լրանում է իմ 38-ամյակը, որից 15 տարին նվիրել եմ մարդկային կյանքերի փրկության գործին։ Լինելով Հիպոկրատի երդմանը հավատարիմ` սիրել ու բարձր եմ գնահատել իմ ուսուցիչներին, յուրաքանչյուր պահի պատրաստ եմ եղել իմ գիտելիքով ու ունակություններով ծառայել մեր հանրության առողջական վիճակի բարելավմանը։ Իմ մասնագիտությու...
2019-11-04 11:17:30
«Հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին». Շարմազանով
Փաշինյանն ասում է, թե Արցախի հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պատկերացումները նույնական են. հպարտների վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միամիտներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, հավելել է. «Ի տարբերություն Փաշինյանի Արցախում Ալիեւին կիրթ եւ նորմալ չեն համարում, դավադրաբար պատերազմ հրահրող ուժեր սեփական հայրենիքում չեն փնտրում, իբր հող տալու համար հերոսներին չեն նվաստացնում եւ կալանավորում: Տարիների ջանքով ...
2019-11-04 09:09:05
«Ուզեք, թե չուզեք, մենք պինդ ենք»․ Արմեն Աշոտյան
«Ուզեք, թե չուզեք, մենք պինդ ենք»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա նաև լուսանկար է տեղադրել, որտեղ կանգնած է ՀՀ դրոշի, ՀՀԿ դրոշի կողքին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարի դիմաց։
2019-11-01 14:17:20
«Բոլորդ էլ վախեցեք Ալեն ջան, ամեն ժամ վախեցեք, բավական է ինչքան «դուխով» եք եղել...
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի ուրվական է շրջում մեր երկրում, պոպուլիզմի ուրվականն է։ Ու այդ համատեքստում Ալեն Սիմոնյանն է փորձել իր «հեղինակավոր խոսքն» ասել՝ իբրև թե ի պատասխան Սերժ Սարգսյանի։ Ալեն ջան, չգիտեմ ճիշտ եմ անում, որ անդրադառնում եմ քո գրառմանը, թե՞ ոչ։ Որովհետև թարսուշիտակ, շուռ ու մուռ տված խոսքերիդ անդրադառնալը գուցե և անհրաժեշտ չէր, բայց քանի դեռ պետական բարձրաստիճան պաշտոնյա ես հիշի՛ր, պետք կգա։ Հատկապես երբ, որպես միջխո...
2019-11-01 09:45:46
Սարհատ Պետրոսյանն ազատվեց պաշտոնից
Կառավարությունն ընդունեց Սարհատ Պետրոսյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշում: Հարցն ընդգրկված է կառավարության չզեկուցվող նախագծերի թվում, որը ներկայացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Սարհատ Պետրոսյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի օգոստոսին: Ավելի վաղ Սարհատ Պետրոսյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու համար։
2019-10-31 11:38:08
«Հա, Սերժ Ազատի՛չ, խոսիր-խոսիր, ավելի հաճախ խոսիր». Ալեն Սիմոնյան
Սերժ Սարգսյանը, ով հեռացավ նաեւ այն պատճառով, որ ասաց` էլ վարչապետ չի լինելու, հետո եղավ, ով որոշում կայացրեց ինքն իրեն կառավարական ամառանոցը նվիրելու, հետո ետ վերադարձրեց, ով մեկ գիշերվա մեջ մտավ ԵՏՄ` ասում է, որ ինքը որոշում փոխող չէ, հետո ասում է, որ զրույց է ունենալու հասարակության հետ շուտով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն ՍԻմոնյանը: «Հա, Սերժ Ազատի՛չ, խոսիր-խոսիր, ավելի հաճախ խոսիր: Ու ամեն օր վախեցիր, ամեն օր»,-նշել է նա:
2019-10-31 11:02:45
«Այդքան զրպարտություններից հետո՝ ինչի՞ վրա պիտի զարմանամ». Սերժ Սարգսյան
«Ինչպես հայտնի է, ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988 թվականից հետո, իրոք, վախեցել եմ. վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ ու իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար, բայց հազարավոր, տասնյակ-հազարավոր նվիրյալների հետ միասին, նայելով այդ վախի աչքերի մեջ, մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով: Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում. վախենում եմ ան...
2019-10-31 10:42:57
Եթե դպրոցի տնօրենը չլիներ իմ մայրը, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա. Էդուարդ...
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Ալավերդու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի պաշտոնավարման դադարեցմանը՝ կենսաթոշակային տարիքի պատճառով: Շարմազանովը նշել է, որ Լաուրա Ավագյանը` իր մայրը, օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր ունի, որի վերջնաժամկետը 2020թ. հունվարին է ավարտվում: «Քիչ առաջ տեղեկացա, որ վարչապետի ընտանեկան լրատվամիջոցում տեղեկություն է հրապարակվել, թե Լոռու մարզպետարանը դատի է տվել Ալ...
2019-10-30 22:18:29

Հայ կինը, ում աչքերից բյուրեղներ էին դուրս գալիս, պարզվում է՝ խաբել է (Video)

Տեսանյութ․ LUXURY AROMA ընկերությունը «սև ուրբաթի»-ի շրջանակներում

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)