Երևան
16 / Սեպտեմբեր / 2019

Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը գիշերային վատ երազ էր». Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումն Արցախի անկախության տոնի առիթով՝ գիշերային վատ երազ էր: Հայաստանի Հանրապետությունն արցախյան բանակցություններում այսօր ներկայացնող Նիկոլ Փաշինյանը գրել է, որ «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»: Քաղաքական, դիվանագիտական, փորձագիտական ու լրագրողական շրջանակներին ամենայն մանրամասնությամբ հայտնի է, որ Արցախի անկախության հռչակման գործընթացի, արցախյան ողջ գոյամարտի իրավական ապահովմա...
2019-09-02 16:12:29
Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը, ավելին` աղավա...
ՀՀԿ խոսնակ, Աժ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամոթ է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չէ իր ժողովրդի պատմությանը, ավելին` աղավաղում է այն: Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին: 1988թ. Փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում ընդունվում է որոշում` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով ադրբեջանական ԽՍՀ և հայկական ...
2019-09-02 13:22:05
Ժամանակին սխալ քարոզ եմ տարել. Դավիթ Սանասարյան
Սխալից հետ կանգնելը միգուցե ավելի ցավոտ է, բայց կարեւորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին որոշում կայացնելով՝ այն ուղղելն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները սառեցված են) Դավիթ Սանասարյանը, ով իր գրառումը վերնագրել . «Շնորհավորանքի փոխարեն»: Նա, նաեւ նշել է. «Ժամանակին սխալ քարոզ եմ տարել՝ հայտարարելով անկախ Արցախի մասին. չկա Արցախի հանրապետություն. կա Հայաստանի մարզ Արցախ։ Այս մոլորության արդյունք է, որ նախկինում հեր...
2019-09-02 11:54:45
Անսովոր իրավիճակ
Lragir.am-ը գրել է․ Ի՞նչ եք կարծում, հաջողվե՞լ է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ Թավշյա հեղափոխությունից հետո, հարցրել են Նուվել դ՛Արմենիի լրագրողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հարցի ձեւակերպման այդ ձեւը կարծել է տալիս, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կասկածների լեգիտիմ իրավունք ունի, իսկ մենք մեր կողմից՝ ոչ։ Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, եւ մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եւ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ ...
2019-09-02 11:37:24
Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»:
2019-09-02 10:06:44
Արմեն Աշոտյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի բաց նամակը ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն Փաշինյան: Չէ, ի պաշտոնե այսպես կդիմեմ. Մեծարգո պարոն վարչապետ, Իշխանազավթումից հետո Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղել և մնում եմ Ձեր քաղաքական մրցակիցն ու ընդդիմախոսը, և այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազում առիթներ և հարթակներ՝ արտահայտելու իմ քաղաքական դիրքորոշումներն ու մատնանշելու այն սխալները, բացթողումներն ու վրիպումները, որ թույլ եք տվել Դուք և Ձեր կառավարությունը: Հայաստանի արտաքին քաղաքակ...
2019-08-31 14:47:57
Ռոբերտ Քոչարյանի սուղ շնորհավորանքը. ի՞նչ է պատահել
Lragir.am-ը գրում է․ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ են հղել երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այդ ուղերձներն աչքի են ընկնում հետաքրքիր տարբերությամբ: Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին շնորհավորել է բովանդակային ուղերձով, հիշելով նրա դերն արցախյան շարժման, պատերազմի ընթացքում, խոսելով ազգային միասնության գործում Բակո Սահակյանի ունեցած ավանդի մասին, հիշատակել նրա լայնախոհությունը, սթափ մտածողությունն ու հավասարակշռվածու...
2019-08-30 18:05:16
Ի՞նչ է ուզում կառավարությունը «օրենքով գողերից»
Lurer.com-ը գրել է․ Կառավարության վերջին նիստում հավանության արժանացան «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Դրանց ընդունմամբ, ըստ արդարադատության նախարարի, հնարավորություն է ստեղծվելու առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետությ...
2019-08-30 16:16:59
«Պետություն ներկայացնելիս գինարբուքից դուրս եկեք». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ պետք է վերանայել միջազգային հարաբերությունների գործող համակարգը, քանզի ժողովրդավարությունը դեգրադացվել է, միաժամանակ շեշտելով, որ «դեգրադացվել եւ խելագարվել է նաեւ կապիտալիզմը»։ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մեջ ժողովրդավարությունը երբեք չի եղել առաջնային գործոն։ Ավելին, Ռուսաստանը կասկածանքով է վերաբերվել այն պետություններին, որոնք միջազգային դաշտում փորձել...
2019-08-30 15:51:14
Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բակո Սահակյանին
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ եւ հավասարակշիռ մոտեցումներով Դուք տարիներ շարունակ Ձեր ջանքն եք դրել հանուն Արցախի: Ձեր կյանքի լավա...
2019-08-30 11:21:04
«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը որոշել է հրաժարվել մանդատից
Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ նշելով, որ այդ որոշման պատճառները անձնական տիրույթում են։ «Սիրելի՛ հայրենակիցներ: Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը...
2019-08-30 10:19:38
«Ամեն ինչ տանում է դրան, պարո՛ն վարչապետ». Սուրեն Պապիկյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ այս տարի Սևանից 50 մլն խմ պակաս ջուր է բաց թողնվե՞լ: Նախարարը հաստատեց և նշեց, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում կտեսնենք Սևանա լճի մակարդակի բարձրացում նախորդ տարվա համեմատությամբ: «Հիմա լրիվ վստա՞հ ենք, թե՞ դեռ լրիվ վստահ չենք, որ օրենքով նախատեսվածից ավելի ջրառի կարիք չենք ունենա այս տարի»,- հարցրեց Ն.Փաշինյանը: «Ամեն ինչ տանում է դրան, պարո՛ն վարչապետ»...
2019-08-29 20:49:14
Ինչու գնացին Կարեն Կարապետյանի տրորված «արահետով»
Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոխել Հողային օրենսգիրքը և թույլատրել հողի բերրի շերտի վաճառքը: Գործող օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է»: Կառավարությունն առաջարկում է այս կետը վերախմբագրել այսպես. «Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հո...
2019-08-29 18:00:57
Հասել ենք, իջե՜ք…». Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասել ենք, իջե՜ք… Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովը Հայաստանում պետք է իրագործի անցումային արդարադատություն։ Տեղյակ լինելով առաջադրված խնդիրներին և նպատակներին, պատկերացնում եմ այդ հանձնաժողովի կազմը, որը պետք է վերջնականապես ավիրի ազգային պետությունը. հայրենի քաղաքացիական հասարակության բոմոնդը, իրավապաշտպանության աստվածներն ու արժեհամակարգային հրեշտակները։ Մի խոսքով, ԱԱԾ ուսումնասիրության օբյեկտ հանդիսացող գրեթե ամ...
2019-08-29 15:08:43

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Տեղի ունեցավ Li Voice խմբի՝ «Երազում» տեսահոլովակի պրեմիերան

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա