Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Իրադարձություններ

«Հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 30-ին Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում ընդունել է ամերիկահայ ֆոտոմոդել, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին՝ քննարկելու բանտային համակարգի բարեփոխումների, ինչպես նաեւ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը, որը ցմահ բանտարկության պատիժ է կրում: Հանդիպման մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում: Տեղադրելով Քարդաշյանի հետ լուսանկարը՝ նա գրել է. «Այսօր հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսեցինք բանտային համակարգի բարեփոխումների եւ դատա...
2018-05-31 10:44:29
Թրամփի նամակն Ալիեւին. չխանգարել Հայաստանին ու Վրաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին՝ Հարավային գազային միջանցքի գործարկման կապակցությամբ, որ տեղի է ունեցել նախօրեին Բաքվում: Դրանով Բաքվի գազը պետք է Վրաստանով հասնի Թուրքիա ու Եվրոպա, փաստացի դառնալով Եվրոպայի էներգետիկ այլընտրանք: Ազատություն ռադիոկայանը, հղում անելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, հայտնում է, որ նամակում նշված է, որ Ադրբեջանի նավթի խոշոր հանքավայրերը նպաստում են միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը, իսկ գազի արդյունահանումը՝ Թուրքիայի և Եվրոպ...
2018-05-30 15:49:16
Հինգ արգելված բառ, որոնք Մեգան Մարքլն այլևս չի կարողանա գործածել
Այժմ, երբ Մեգան Մարքլը դարձել է արքայազն Հարիի կինը, նա պետք է մի շարք կանոնների հետևի, ինչպես նաև արքայական էթիկետ սովորի։ Պարզվում է՝ մի շարք բառեր կան, որոնք արքայական ընտանիքի անդամները երբեք չեն արտաբերում։ Այդպիսի բառերից են՝ թեյ (tea), օծանելիք (perfume), ներողություն (pardon), հյուրասենյակ (living room), ինչպես նաև զուգարան (toilet): Պարզվում է, որ այդպիսի բառեր Բրիտանիայում հաճախ են գործածում «հասարակ մահականացուները»։ Հյուրասենյակի փոխարեն արքայական ընտանիքի անդամները պետ...
2018-05-29 10:22:35
ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին
Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի դեմ Միացյալ Նահանգներում մեղադրանք է ներկայացվել խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտնում է, որ 62-ամյա Մարտիրոսյանը և ՌԴ քաղաքացի Վիտալի Լեսկովը մեղադրվում են փողերի լվացման և կաշառակերության մեջ: Ազատ Մարտիրոսյանը Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1997-2001 թվականներին: Մեղադրանքներում ներգրավված է նաև Հունաստանի 70-ամյա քաղաք...
2018-05-25 11:53:10
Ինչ կփորձի անել Թրամփը Ղարաբաղում
«Կա որոշում՝ ակտիվացնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ղարաբաղյան կանխատեսումներին: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահին գրած նամակում նշել է, որ առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն, հավելելով՝ դա է՛լ ավելի լավ պայմաններ կստեղծի Նահանգների և Ադրբեջանի միջև հա...
2018-05-24 22:26:35
Ամերիկահայ ընտանիքի կողմից ապրիլյան պատերազմում զոհված 28 ընտանիքների երեխաների ...
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ամերիկաբնակ ամուսիններ Հրաչ և Նևրիգ Գևրիգյանների կողմից ապրիլյան պատերազմում զոհված 28 ընտանիքների երեխաների տրամադրվել են հեծանիվներ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հրաչ Գևրիգյանն ասել է, որ այդ նպատակով 56 հեծանիվներ են բերվել ԱՄՆ-ից: «Այդ հեծանիվներից 18-ը նախատեսված է 10 տարեկանից փոքր երեխաների, իսկ մնացածը՝ ավելի բարձր տարիքային խմբի համար: Սա մեր ընտանիքի կողմից կազմակերպված առաջին նախաձեռնությունն է: Սակայն պետք է...
2018-05-24 12:34:49
ԱՄՆ-ում տղամարդը հայկական եկեղեցի ներխուժելու համար կալանավորվել է
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում հայկական եկեղեցի ներխուժելու համար 20-ամյա տղամարդը կալանավորվել է: Տեղական ոստիկանության տվյալներով՝ տղամրադը ներխուժել է Չելմսֆորդ քաղաքի Սուրբ Վարդանանց, ինչպես նաեւ լյութերական եկեղեցի, հաղորդում է CBS Boston-ը: Եկեղեցուց գողացված իրերը գտնվել են տղամարդու տան մոտ: Նրան ներխուժելու երկու դրվագով մեղադրանք կներկայացվի: Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ այլ տեղեկություններ չի հաղորդում:
2018-05-22 11:46:59
Տիկի՛ն, ձեր որդին վիրավորել է երկու երեխաների մորը
Բանից պարզվում է, որ Քրիստինե Հալաջյանի դեմ կատարվող արշավի գլխավոր մասնակիցներից է նաև դերասան Արմուշը, ու դրանից հասկանում ես, թե ովքե՞ր են պղտոր ջրում ձուկ որսացողները:Այս հարցի վրա բավական հաջող կերպով կարող է լույս սփռել Գլենդելում հաղթանակի միջոցառման ժամանակ տեղի ունեցած մի ուշագրավ դեպք : Ցույցի ընթացքում չգիտես ինչպես, իրենից ոչինչ չներկայացնող «դերասան» Արմուշը , ինքնագլուխ, բարձրացել է հարթակ՝ թռցրել է բարձրախոսը և այնտեղից ի լուր բոլորի շնորհակալություն է հայտնել «...
2018-05-19 12:43:50
Պուտինի եւ Թրամփի ուղերձը Նիկոլ Փաշինյանին. համաձայնության փաթեթ
Lragir.am-ը գրել է՝ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հատկանշական է, որ շնորհավորանքը հաջորդել է Պուտինի հետ Փաշինյանի հանդիպմանը: Դրա՞ն էր սպասում ԱՄՆ նախագահը, թե՞ պարզապես զբաղված էր այլ՝ շատ ավելի հրատապ խնդիրներով եւ Հայաստանի նորընտիր վարչապետին շնորհավորելու հարցը նրա օրակարգում առաջիններից չէր: Իսկ Թրամփի օրակարգը, հատկապես այս օրերին, բավական հագեցած է, հատկապես Մերձավոր Արեւելքի հարցերով: Օրերս ԱՄՆ-ն Երուսաղեմ տեղափոխեց Իսրայելում իր դեսպանատունը, ինչի մաս...
2018-05-16 13:44:16
ԱՄՆ-ն նման բան չէր արել. Նիկոլը ստացավ այն, ինչ մյուսները չստացան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: «Շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ Ձեզ հետ աշխատել մեր երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր կուսակցությունների ջանքերը միավորելը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծո...
2018-05-16 10:30:59
Խաչիկ Եղոյանը պարզաբանում է Հարութ Փամբուկչյանի հիվանդանոցում հայտվելու լուրը
Արդեն մի քանի օր է՝ ամբողջ համացանցը ողողված է Հարութ Փամբուկչյանի հետ տեղի ունեցած լուրերով: Սկզբում՝ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ պարզ երևում էր Գլենդել քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ երգչի կատարման ընթացքում որոշ մարդկանց բարձրացրած աղմուկ-աղաղակն ու արհամարհական վերաբերմունքը: Իսկ ահա երեկ՝ ամենաբուռն կերպով բամբասանքի ալիք բարձրացավ երգչի՝ հիվանդանոցում հայտվելու լուրը: Հարութ Փամբուկչյանի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանին արդեն մի քանի օր է՝ ինչ զանգահարում և տարբեր հարցադրո...
2018-05-12 15:42:46
Գլենդելի հայեր, եթե ինքնասիրություն ունեք, հավաքվեք ու ներողություն խնդրեք Ձախ Հ...
Գլենդելի հայեր, եթե ինքնասիրություն ունեք, հավաքվեք ու ներողություն խնդրեք Ձախ Հարութից: Չեմ անրադառնա դժվար պահին նրա ցուցաբերած նյութական աջակցությանը, հայրենանվեր գործերին, այլ հիշեցնեմ, որ ձեզնից շատերը նունիսկ դեռ չէին սաղմնավորվել, երբ Հարութն արդեն հալածվեց ազգային հայացքների համար ու հենց այդ պատճառով նա իր Հայաստանում չէ՝ ի տարբերոթյուն ձեզ` բոյկոտողներիդ, որ Ամերիկա եք վազել քաղցր ու հեշտ կյանքի ետևից։ Մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Հայաստանի նախագահի հանդեպ Հարութի վերա...
2018-05-12 15:06:42
Սկանդալային դեպքերից հետո Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց
Մեր տեղեկություններով՝ երեկ Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին գրում է Losarmnews.com-ը: Ըստ աղբյուրի՝ պատճառը հավանաբար երեկվա սկանդալային դեպքերն ու դրանց լուսաբանումն էր մամուլում, ինչն իսկապես ազդել է երգչի վրա: 
2018-05-12 14:09:34
Գլենդելի հայեր, եթե ինքնասիրություն ունեք, հավաքվեք ու ներողություն խնդրեք Ձախ Հ...
Գլենդելի հայեր, եթե ինքնասիրություն ունեք, հավաքվեք ու ներողություն խնդրեք Ձախ Հարութից ...! Չեմ անրադառնա դժվար պահին նրա ցուցաբերած նյութական աջակցությանը, հայրենանվեր գործերին, այլ հիշեցնեմ, որ ձեզնից շատերը նունիսկ դեռ չէին սաղմնավորվել, երբ Հարութն արդեն հալածվեց ազգային հայացքերի համար ու հենց այդ պատճառով նա իր Հայաստանում չէ, ի տարբերոթյուն ձեզ` բոյկոտողներիդ, որ Ամերիկա եք վազել քաղցր ու հեշտ կյանքի ետևից .... Մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել ... Հայաստանի նախագահի հանդեպ Հա...
2018-05-12 11:10:28
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են