Երևան
19 / Մայիս / 2019

Մշակույթ

Մակունցը՝ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը Օպերայի շենքում չկազմակերպելու պատճառնե...
Երեկվանից գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են այն հանգամանքը, որ Մշակույթի նախարարությունը մերժել է երիտասարդ արտիստի հոգեհանգիստի արարողությունը կազմակերպել Օպերայի շենքում: Լիլիթ Մակունցն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հարցին. «Վահագնի վթարի մասին հենց նույն օրը ինձ տեղեկացրել է պարոն Օրբելյանը, ես էլ անմիջապես շտապել եմ հիվանդանոց, որպեսզի տեսնեմ՝ ինչ է հնարավոր անել նրա կյանքը փրկելու համար, կապ եմ հաստատել նաև Առողջապահության նախարարի հե...
2018-11-22 16:33:34
Մեծ խնդրանք և հորդոր, լքե՛ք ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը
Երգահան Կարեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին․ «Օրիորդ Մակունց, լինելով մշակութային գործիչ, ունենելով համեստ մշակութային անցյալ և փորձ, սակայն, երբեք ինքս ինձ չհամարելով «մշակույթ» այս բաց նամակով դիմում եմ Ձեզ։ ​ Հասկանում ենք, որ առհասարակ, հեռու լինելով մշակույթից, չունենալով համապատասխան գիտելիքներ և փորձառություն, զուտ քաղաքական նկատառումներով վստահվեց Ձեզ այնպիսի լուրջ գործունեություն, ինչպիսին է ՀՀ Մշակույթի Նախարար...
2018-11-22 09:30:36
Մահացել է օպերատոր Արթուր Ապրեսովը
Հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը մահացել է Մոսկվայում։ Անցած գիշեր Մոսկվայում սրտի կաթվածից մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին նրա ընկերները։ Ապրեսովը 46 տարեկան էր։ Մոսկվայում հեռուստալրագրող Ռոման Բաբայանի հետ աշխատում էր 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքներին։ Ապրեսովը ծնվել է Բաքվում, որտեղից 1988–ին ընտանիքով եկել էր Երևա...
2018-11-20 14:40:39
Մահացել է բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանը
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը այսօր առավոտյան մահացել է։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հաստատեց տեղեկությունը։ Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը վթարի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր ստոծանին, հեռացվել փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվան...
2018-11-20 11:35:06
Լիլիթ Մակունցը պարզաբանել է, թե ինչու փող չի տվել Թովմաս Պողոսյանին
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը պարզաբանում է տարածել Թովմաս Պողոսյանի բարեգործական համերգի համար ֆինանսական աջակցություն չտրամադրելու լուրերի վերաբերյալ: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարը պարզաբանել է, որ Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 10:03-ին: Նույն օրը՝ 10:23-ին, դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն և գործին տրվել է ընթացք: «Նշեմ, որ սեպտեմբեր...
2018-11-09 12:12:48
Թովմաս Պողոսյանին Մշակույթի նախարարությունը հրաժարվել է օգնե
ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանն ամիսներ առաջ իր հեռախոսահամարն է փոխանցել, որպեսզի Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը զանգահարի իրեն, սակայն «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Պողոյսանը նշեց, թե մինչ օրս որեւէ զանգ չի ստացել: Բանն այն է, որ ամիսներ առաջ նա «Սայաթ-Նովա»անսամբլով պետք է մեկներ Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու եւ դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ իրենք տրամադրեն ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ եւ...
2018-11-08 17:45:28
Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի պատգամավորի թեկնածու: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ կառաջադրվի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում: «Իսկ ինչ կլինի ընտրություններից հետո, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես ենք վարվելու: Մի բան է հստակ, որ մենք շեշտադրում ենք անում ունենալ և լավ կառավարություն, և լավ Ազգային ժողով»,- ասաց նա: Լիլիթ Մակունցն ասաց, որ նախարար դառնալուց հետո անդա...
2018-11-05 16:36:20
Հիսուսի արձանի մեջ 1777 թ.-ի գրություն են հայտնաբերել. (ՖՈՏՈ)
Իսպանական Սոտիլո դե լա Ռիբերա գյուղի Սանտա Ագեդա եկեղեցում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանում 240-ամյա գրություն են հայտնաբերել։Վերականգնման աշխատանքների ժամանակ փայտե արձանի մեջ նկատելով օտար մարմին՝ աշխատակիցները դուրս հանեցին այն և հանձնեցին մասնագետներին։ Կտորի մեջ փաթաթված գրությունը պատկանում էր Խոակին Մինգուեսին (Joaquin Minguez), ով այդ ժամանակ հոգևոր սպասավոր էր Բուրգո դե Օսմա տաճարում։ Օրիգինալ նամակը դեռ ուսումնասիրվում է պատմաբանների կողմից, իսկ դրա կրկնօրինակը նորից տեղադրել են արձան...
2018-11-05 10:51:51
Լացս գալիս ա, ով եք դուք էղել այ անասուններ
Փաստորեն, մենք ապրել ենք մի երկրում, որտեղ «ժողովրդական արտիստ» կոչում են ստացել Արմենչիկն ու Ռազմիկ Ամյանը (ում տանձին չի դա, համոզված եմ, դե Դիանա Գրիգորյանի մասին չասեմ),իսկ Երվանդ Մանարյանը չի ստացել (ով հեղինակել է հայ կինոարտադրության գոհար հանդիսացող «Տժվժիկ» ֆիլմը և ում համար, ով ապրել է ու ստեղծագործել է խորհրդային ժամանակներից, այդ կոչումը կարող էր շատ կարևոր լինել)։ Լացս գալիս ա, ով եք դուք էղել այ անասուններ։ Վարչապետի որոշմամբ Երվանդ Մանարյանին կշնորհվի այդ...
2018-11-02 12:31:52
«Քեզ համար, Ազնավուր». Երեւանյան համերգին ելույթ կունենա նաեւ Ժերեմի Դելվերը
Հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին: Մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համերգին հանդես կգան հայ էստրադային և օպերային երգիչները, ովքեր կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը: Ժ. Դելվերը կկատարի Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչ...
2018-10-27 12:02:54
Արսեն Սաֆարյանի, Սոնա Ռուբենյանի, Գրիգոր Կոկչյանի և Սուսաննա Գևորգյանի կատարումը...
Դեռ 60 տարի առաջ ավան եղած Քաջարանը, այսօր տնտեսության կարևորագույն կենտրոններից մեկն է: Լեռնագործների քաղաքում նշում են քաղաքի հիմնադրման 60 ամյակը: Տոնական օրը հատկապես հիշարժան են դարձնում նորագույն սարքավորումներով հագեցած կինոդահլիճի և հիմնանորոգված մշակույթի տան բացումը, որտ եղ էլ AIC\Հայկական Տեղեկատվական Կենտրոն\ ընկերության և ԶՊԿ-ի միասնական համգործակցության արդյունքում, կենդանի կատարմամբ հնչեց Քաջարանին նվիրված երգը, որը կատարեցին Սուսաննա Գևորգյան, Սոնա Ռուբենյանը, Արսեն Սաֆարյանն ու...
2018-10-13 19:05:30
Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք. Փաշինյանի շնորհավորական ուղերձը...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո Ջիվան Գասպարյան,Սիրելի Վարպետ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։ 90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ...
2018-10-12 18:01:40
Որբանոցում մեծացած Ջիվան Գասպարյանը այսօր հանրահայտ դուդուկահար է
Ջիվան Գասպարյանը այսօր նշում է իր 90-ամյակը, նա ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել քանի որ մայրը վաղ էր մահացել և հայրը Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զինվոր է եղել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ 1947 թվականին մեկնում է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստանում է Պոբեդա ժամացույց։ 1949 թվականին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական ...
2018-10-12 16:06:12
Ինչու՞ Վիկտոր Համբարձումյանը թոռնուհուն Ուլունք անունը տվեց
«Գարուն» ամսագրի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը Լեզվի կոմիտեին է տրամադրել հարցազրույց Վիկտոր Համբարձումյանի հետ, որը տպագրվել է 1985 թվականի փետրվար ամսվա համարում: Հարցազրույցը վերաբերում է լեզվական հարցերին: Այն ներկայացնում ենք որոշակի կրճատումներով: ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԱՆՁԸ՝ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ - Ինչպե՞ս եք գնահատում լեզվի դերն ու նշանակաթյունը, նրա զարգացման ընթացքը ներկա փուլում` հասարակական կյանքում և գիտության բնագավառում: - Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյան...
2018-10-10 12:40:34
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ… Ամեն ինչ դեռ առջևում է». Լևոն Քոչարյան

Հայտնի գործարարներն՝ իրենց հաջողության մասին. Բիզնես Ելակետ

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար