Երևան
20 / Սեպտեմբեր / 2017

Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչը» նախագծի ցուցադրումը

Սիրելի հայրենակիցներ, այն որ ռաբիզ երաժշտությունը բոլորս էլ լսում ենք հարսանիքների, կամ քեֆ - ուրախությունների ժամանակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այդ բոլորովին չի նշանակում, որ պետք է բերենք ու ներկայացնենք իբրև մշակութային ճյուղ: Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանի համար պատրաստել և հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, քանզի նրա գործունեության հիմնական նպատակը կայանում է՝ հասարակությանը կրթելու և զարգացնելու առաքելության մեջ, իսկ նման նախագծերը ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար:

Եթե այլ հեռուստաընկերություններ, որոնց եթերները նույնպես լցված են աղբով, քիչ թե շատ անկախ են ու ենթակա չեն ժողովրդի պահանջի իրագործմանը, ապա Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ այն ֆինանսավորվում է պետական բյուջեից:

Այլ կերպ ասած, նրանք օգտագործելով և վատնելով մեր գումարները, մեզ են ներկայացնում իրենց ճաշակին համապատասխան հաղորդում: Հանրային հեռուստաընկերությունը պետք ու իրավունք չունի ընկնել ռեյթինգի հետևից, քանզի այն ֆինանսավորվում է բացառապես Հայաստանի հանրապետության բնակչության միջոցներով: Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ վերը նշված նախագիծը իսկական սպանդ է հայ մշակույթի հանդեպ, պահանջում ենք անհապաղ դադարեցնել այդ հաղորդման ցուցադրումը, քանի որ մենք ունենք դրա իրավունքը:

դիտվել է 3758 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի