Երևան
21 / Օգոստոս / 2017

Սպորտի նորանշանակ նախարարի ընտանիքը (PHOTO)

Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին։

446

Հրաչյա Ռոստոմյանը ծնվել է 1981թ. մարտի 3-ին Երեւանում։

1998-2003 թվականներին – սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։
2003-2006 թվականներին – սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։
2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն.

1997-1999 թվականներին – «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։
2003 վականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։
2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։
2006–2009 թթ. – Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։
2008–2009 թթ. – Կենտրոն համայնքի ավագանու անդամ։
2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
2010 թվականից – ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։
2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։

Պարգևատրվել է.

Երախտագիտության մեդալով (2015)
ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,
ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,
Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,
ՀՀ Նախագահի շնորհակալագրով։
Պահեստի լեյտենանտ։
ՀՀ սպորտի վարպետ։
Միջազգային կարգի մրցավար։
Անկուսակցական է

Հրաչյա Ռոստոմյանն ամուսնացած է։

Նորանշանակ նախարարի հարսանիքը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին։ Հարսանիքի քավորը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է։

Հրաչյա Ռոստոմյանի կինը Մարինա Մանուչարյանն է։ Զույգն ունի դուստր՝ Նարեն, ով մեկ տարեկան է։

դիտվել է 953 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը