Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Ադրբեջանական լրատվական սադրանքն անկնհայտորեն անտարբեր չի թողել նաև Իրանին

Ադրբեջանի՝ Իսրայելից «Երկաթյա գմբեթ» գնելու ցանկության մասին լուրը լայնորեն տարածվել է նաև իրանական զանգվածային լրատվամիջոցների դաշտում, այսինքն՝ հենց այնտեղ, որտեղ որ պետք էր՝ հաշվի առնելով նաև Հայաստանի շահերը:

Պարսկալեզու մամուլի նյութերի վերնագրերն ինքնին խոսուն են՝ «Ադրբեջանական Հանրապետությունը սիոնիստական վարչակարգից «Երկաթյա գմբեթ» համակարգեր է գնում», «Հայաստանի «Իսկանդերներին» դիմակայելու համար Ադրբեջանական Հանրապետությունը սիոնիստական վարչակարգից «Երկաթյա գմբեթ» համակարգեր է գնում» և այլն:

Ըստ էության՝ անիրականանալի գնման մասին տեղեկատվության տարածմամբ հիմնականում սեփական հասարակությանը հանգստացնելու նպատակով ասպարեզ նետված ադրբեջանական լրատվական սադրանքն անկնհայտորեն անտարբեր չի թողել նաև Իրանին, որն ակնդետ հետևում է հատկապես տարածաշրջանում իր թիվ մեկ հակառակորդը համարվող Իսրայելի հետ Բաքվի վարչակարգի կողմից իրականացվող ցանկացած համագործակցության կամ դրա մասին լրատվությանը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/1216655265039597?notif_t=close_friend_activity¬if_id=14756

դիտվել է 1628 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի