Երևան
18 / Օգոստոս / 2017

ՀՀ գյուղնախարարի մասնակցությամբ ՌԴ-ում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցեր

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում երեկ տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հանդիպումը Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ:

Ինչպես հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, հանդիպմանը դեսպան Եսայանը, ողջունելով ՀՀ Գյուղատնտեսության նախարարին, ընդգծել է նշյալ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը: Դեսպան Եսայանը խոսել է նաև հայկական գյուղմթերքի ռուսաստանյան շուկա արտահանման և Ռուսաստանում սպառման հնարավորությունների ընդլայնման մասին՝ փաստելով, որ հայկական գյուղարտադրանքի հանդեպ պահանջարկն աճում է տեղի սպառողների շրջանում:

Իր հերթին Իգնատի Առաքելյանն անդրադարձել է Մոսկվայում կայացած ոլորտային քննարկումներին՝ ընդգծելով ռուսաստանյան շուկայում հայկական գյուղարտադրանքի հետագա ներկայացման ու հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում:

Դեսպանությունում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության առանցքային հարցերի շուրջ:

դիտվել է 174 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը