Երևան
24 / Սեպտեմբեր / 2017

Google-ն ու Facebook-ը ստորգետնյա գերարագ մալուխ կանցկացնեն Լոս Անջելեսից Հոնկոնգ

Ամերիկյան Google և Facebook ընկերությունների համագործակցության շրջանակում Լոս Անջելեսի և Հոնկոնգի միջև անցկացվելու է 12.874 կմ երկարությամբ գերարագ մալուխ, որն անցնելու է Խաղաղ օվկիանոսի հատակով:

Ինչպես նշում է The Verge-ը, օպտիկամանրաթելային մալուխը, որը կոչվելու է Pacific Light Cable Network, կկարողանա վայրկյանում 120 տերաբիթ արագությամբ տվյալներ փոխանցել: Հիմնվելով սրա վրա՝ Google-ը հայտարարել է, որ այն կլինի ԱՄՆ-ի ու Ասիայի միջև ամենաարագ ու հզոր մալուխը:

Այն հնարավորություն կտա Google-ի և Facebook-ի օգտատերերին օգտվել անհամեմատ արագ ինտերնետ կապից:

Նշվում է, որ Pacific Light Cable Network-ը շահագործման կհանձնվի 2018թ.:

դիտվել է 407 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի