Երևան
18 / Օգոստոս / 2017

Օրեր առաջ զոհված զինվորը սպանվել է ծառայակցի կողմի՞ց

Փաստինֆո»-ի տեղեկություններով` Ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանը մահացու հրազենային վնասվածքներն ստացել է իր ծառայակցի կողմից արձակված կրակոցների հետեւանքով: Համենայն դեպս` զենքը, որով կրակվել է նրա ուղղությամվ ամրակցված է եղել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի:

Տեղի ունեցածը դիտավորյալ սպանություն է, թե զենքի հետ վարվելու կանոնների խախտում կպարզի քննությունը: Նշենք սակայն, որ կայազորային քննչական բաժինը քրեական գործը հարուցել է հենց սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ինչից հետեւում է, որ նախաքննական մարմինը տեղի ունեցածը գնահատել է որպես դիտավորությամբ կատարված սպանություն:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկածրել է, որ նախնական տվյալներով՝ 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ՝ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ:

դիտվել է 1279 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը