Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Հայ ուղևորի պատճառով «Բելավիա» ընկերության օդանավին ստիպել են Կիև վերադառնալ՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել

Ուկրաինական իշխանությունները Կիև են վերադարձրել բելառուսական ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել, ասվում է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության հաղորդագրության մեջ, որը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բոինգ 737-800» օդանավը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։ Օդանավում գտնվել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Բելավիա» ավիաընկերությունում պարզաբանել են, որ Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդաչուն դիսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ մեկնման օդանավակայան՝ առանց բացատրություն տալու։

«Նաև հայտարարվել է, որ հրամանը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ։ Օդաչուն կատարել է կարգադրությունը»,- նշել են «Բելավիայում»։

Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Վերալիցքավորումից հետո օդանավը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ ուղևորը շուտով ազատ է արձակվել և այլ չվերթով մեկնել Մինսկ։


by24.org-ը հայտնում է, որ ՀՀ քաղաքացու ազգանունը Մարտիրոսյան է։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները նրան հետախուզման մեջ գտնվող հանցագործի տեղ են դրել։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները նրանից ներողություն են խնդրել և թույլ տվել մեկնել Մինսկ։

«Բելավիայից» հայտնել են, որ Ուկրաինայի օդային երթևեկության սպասարկման պետական ձեռնարկությունից փոխհատուցում կպահանջեն՝ օդանավը հետ ուղարկելու համար։

դիտվել է 1168 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի