Երևան
18 / Օգոստոս / 2017

Երևանի ավագանու անդամները հանդիպել են Մոսկվայի քաղաքային դումայի անդամների հետ

Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները հանդիպել են «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի և դումայի անդամ, մի շարք հանձնաժողովների ղեկավարների հետ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրել է ավագանու կողմից տարվող աշխատանքները, ինչպես նաև գործող հանձնաժողովների գործառույթները։

«Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Երևանում: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները երկուստեք կնպաստեն ինչպես քաղաքների, այնպես էլ կառույցների միջև համագործակցության զարգացմանը: Երևանի ավագանին իր լիազորությունների չափով ևս պատրաստ է աջակցելու քաղաքային իշխանությունների փոխգործակցության ընդլայնմանը»,– ասել է նա:

Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր հերթին ներկայացրել է դումայի կողմից իրականցվող ծրագրային քաղաքականությունը: Նաև հույս հայտնել, որ առաջիկայում Երևանի ավագանու հետ համագործակցությունը կլինի առավել առարկայական:

Հանդիպման ավարտին մոսկովյան կողմը Երևանի ավագանու անդամներին հրավիրել է Մոսկվա՝ տեղում ծանոթանալու իրենց փորձին:

դիտվել է 65 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը