Երևան
24 / Սեպտեմբեր / 2017

Google-ում ինֆորմացիա փնտրելու 9 հնարք, որոնց մասին չգիտեն օգտատերերի 96%-ը

Համացանցից օգտվել կարողանում են բոլորը, անգամ երեխաները, իսկ Google-ն էլ լավագույն օգնականն է՝ ինֆորմացիա փնտրելու գործում: Եվ որքան հաճախ է լինում, երբ մենք գրելով բառը search տողում՝ ստիպված ենք լինում ընթերցել շատ ավելորդ ու երկրորդական ինֆորմացիա, մինչև կգտնենք այն, ինչը փնտրում էինք: Ամբողջ խնդիրը նրանումն է, որ գոյություն ունեն search-ի ճիշտ կանոններ, որոնց մասին քչերը գիտեն: Ինչպե՞ս արագ, առանց մեծ ջանքերի գտնել այն, ինչը Ձեզ պետք է՝ կարդացեք ստորև.

 

1.Ինչպե՞ս գտնել հստակ բառը կամ բառաձևը
Դա պետք է անել ” “ կամ «» չակերտների օգնությամբ: Տեղադրեք բառը կամ բառակապակցությունը չակերտների մեջ, և Google-ը կփնտրի վեբ-կայքերրը, որտեղ կա հենց այդ բատակապակցությունը կամ բառաձևը:
Օրինակ՝
[«Ես հիմա գիտեմ»]

2.Ինչպես գտնել ցիտատը, որտեղ բաց թողնված բառ կա

Ցիտատի մեջ մոռացե՞լ եք բառը; Վերցրեք ողջ ցիտատը չակերտների մեջ, իսկ բացակայող բառի փոխարեն տեղադրեք աստղանիշ՝ *. Նախադասությունը կգտնվի բացակայող բառի հետ միասին:
Օրինակ՝
[«Մեր հին սազի ողբանվագ, * լարն են սիրում »]

3.Ինչպե՞ս գտնել բառերից յուրաքանչյուրը
Պարզապես թվարկեք բոլոր տարբերակները միմյանցից զատող ուղղահայաց սլեշով

Օրինակ՝
[տանձ| խնձոր | բանան]
[փողոցներ (Հալաբյան | Մաշտոցի | Նար-Դոսի)]

4.Ինչպես գտնել բառերը մեկ նախադասության ներսում

Օգտագործեք & օպերատորը: Եթե այս օպերատորի միջոցով իրար կապեք բառերը, Google-ը կգտնի այն փաստաթղթերը, որտեղ այդ բառերը շարված են մեկ նախադասության մեջ:
Օրինակ՝
[Նժդեհի արձան & Երևան]

5.Ինչպե՞ս գտնել կոնկրետ բառը ընդգրկող փաստաթուղթը
Փնտրվող բառից առաջ դրեք պլյուս՝ + : Այն գրեք բառին կից՝ առանց բաժանարար տողի: Հարցման մեջ կարելի է գրել ևս մի քանի պարտադիր բառեր.
Օրինակ՝
[Սասունցի Դավթի արձան +կայարան]

6.Ինչպե՞ս փնտրումից բացառել բառը

Այն բառը, որը Դուք չեք ցանկանում տեսնել փնտրումների արդյունքում, գրեք մինուս՝ - նշանով: Մեկ փնտրումի մեջ այս եղանակով կարելի է բացառել մի քանի բառ միանգամից.
Օրինակ՝
[Արարատ լեռ -կոնյակ, -ֆիլմ]
[մանկական օրորոց -գնել]

7.Ինչպե՞ս փնտրել կոնկրետ կայքում
Այս գործի համար համապատասխանում է site օպերատորը: Այն թույլ է տալիս անմիջապես հարցման մեջ նշել կայքը, որը պետք է փնտրել: Չմոռանաք site բառից հետո միջակետ տեղադրել:
Օրինակ՝
[ՀՀ ԱԺ site: parliament.am]

8.Ինչպե՞ս գտնել կոնկրետ տեսակի փաստաթղթերը
Ձեզ պետք է mime օպերատորը: Հարցման մեջ տեղադրեք mime, միջակետ, և հետո փաստաթղթի ձևը, որը Ձեզ պետք է, ենթադրենք, pdf կամ doc.
Օրինակ՝
[անձնագիր ստանալու համար դիմում mime:pdf]

9.Ինչպես փնտրել կայքերում կոնկրետ լեզվով
Դա արվում է lang օպերատորի միջոցով: lang-ից հետո պետք է միջակետ տեղադրել և գրել, թե որ լեզվով են Ձեզ փաստաթղթեր պետք: Եթե դա ռուսերենն է, ապա պետք է նշել ru, անգլերենի դեպքում ՝ en, ֆրանսերենի դեպքում՝ fr և այլն:

դիտվել է 1076 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի