Երևան
23 / Օգոստոս / 2017

24 միլիոն դրամ՝ նախարարի բիզնեսին. կա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ, իհարկե՝ կա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134,0 մլն դրամի չափով։ Այս տեղեկությունը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության կայքում:

Թե ինչպես է բաշխվել այս գումարը, կարելի է ծանոթանալ կառավարության ինտերակտիվ բյուջեից, որտեղ տեղադրված են բոլոր պայմանագրերը: Համաձայն կնքված պայմանագրերի հավելվածների, այդ 134 միլիոն դրամը բաշխվելու է հետևյալ կերպ՝ ամենամեծ մասը՝ 24 միլիոնը բաժին է հասնելու «Վարդանանց» բժշկական կենտրոնին, որը պատկանում է «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում ՍՊԸ-ի հիմնադիրների անվան տեղում գրված են Լևոն Ալթունյան և Միքայելյան Արևշատ անունները:

Մի փոքր ավելի պակաս՝ 23 միլիոն դրամ էլ հատկացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնին, որն էլ իր հերթին պատկանում է «Արմամաքս» ՍՊԸ-ին, իսկ այս ընկերությունը կապվում է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի անվան հետ:

Խոշոր հատկացումների երրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է առողջապահության կրկին նախկին նախարար Արմեն Մուրադյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան հետ կապ ունեցող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: «Իզմիրլյանը» ստացել է 10 միլիոն դրամ:

Նախարարության կողմից ընտրված 25 կազմակերպություններից մյուսները ստացել են անհամեմատ ավելի ցածր գումարներ: Հարց՝ կա արդյոք այստեղ կոռուպցիոն ռիսկ, իհարկե՝ կա: Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած հակակոռուպցիոն հանձնաժողովի համար այս հրապարակումը շատ հետաքրքիր թեմա է, իսկ կքննարկվի՞ այս հատկացումների հարցը հանձնաժողովում՝ ժամանակը ցույց կտա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 547 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը