Երևան
23 / Օգոստոս / 2017

Շարմազանով. «Թող Հենրիխ Մխիթարյանն ինձ ների, բայց ըստ իս՝ անկախ Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը Արթուր Պետրոսյանն է»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Պաշտոնյաներ»-«Ուսանողական կառույցների ներկայացուցիչներ» ֆուտբոլային ընկերական հանդիպումից առաջ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱ 2018-ի ընտրական փուլում Մոնտենեգրոյի նկատմամբ տարած կամային հաղթանակի, մեր ընտրանու մարզչական նոր կազմի, հատկապես գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի անցած ֆուտբոլային ուղուն, ասաց. «Թող ինձ ների Հենրիխ Մխիթարյանը, բայց ըստ իս, Հայաստանի անկախ հավաքականի լավագույն ֆուտբոլիստն Արթուր Պետրոսյանն է, որը հնարավորություն ուներ տեղափոխվել «Արսենալ»: Բոլորը հիշում են նրա ֆանտաստիկ խաղը Պորտուգալիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Դանիայի դեմ: Արթուրը ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր: Պարզապես, մեր ֆուտբոլի այն ժամանակվա ղեկավարությունը խոչընդոտներ ստեղծեց՝ տեղափոխվելու լոնդոնյան ակումբ»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Էդուարդ Շարմազանովի հետ զրույցի մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

դիտվել է 251 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը