Երևան
18 / Օգոստոս / 2017

Կարեն Կարապետյանն այցելել է աղետի գոտի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ 1988թ-ի աղետալի երկրաշարժի հերթական տարելիցին առաջին աշխատանքային այցով Շիրակի մարզում է:

Վարչապետը հարգանքի տուրք կմատուցի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Իսկ մինչ այդ նա առավոտյան Շիրակի մարզպետի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Շիրակի մարզի Ախուրյան համայնք, ծանոթացել երկրաշարժից հետո կատարված աշխատանքներին:

Նշենք, որ Ախուրյան այցից հետո վարչապետը մեկնելու է Գյումրի՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ՝ ծաղկեպսակ դնելու երկրաշարժին զոհված հազարավոր գյումրեցիների հիշատակին կառուցված հուշակոթողին:

Նշենք, որ նախատեսվում է այց նաև Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը:

դիտվել է 190 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը