Երևան
20 / Օգոստոս / 2017

Թուրքական էժան և կասկածելի որակով ապրանքները ողողել են Հայաստանի և Վրաստանի շուկաները

Թուրքական էժան և կասկածելի որակով ապրանքները, մասնավորապես գյուղատնտեսական , ողողել էն Հայաստանի և Վրաստանի շուկաները, այսպիսով նվազագույնի հասցնելով տեղական արտադրանքի պահանջարկը։ Դիտարկենք Հայաստանում լոլիկի, իսկ Վրաստանում կարտոֆիլի օրինակը։ Վրաստանում, մասնավորապես Ջավախքում և Մառնեուլում, կարող է արտադրվել այնքան կարտոֆիլ , որը կբավարարի ամբողջ Վրաստանի պահանջարկը։ Սակայն թուրքական էժան կարտոֆիլի պատճառով տեղական արտադրողները կանգնած են խնդրի առաջ։ Նույն խնդիրը առկա է Հայաստանում թուրքական պոմիդորի պատճառով ։

Պարզ է, որ պետությունը չի կարող կտրուկ արգելել ապրանքատեսակի ներմուծումը և պետք էլ չի, որպեսզի տեղական ապրանքը աստղաբաշխական գների չհասնի, բայց օրենքով կամ որոշումով կարող է սահմանափակել ներմուծվող ապրանքի քանակը, այսինքն թույլատրել տարեկան ներմուծել X քանակով գյուղմթերք և տարեցտարի նվազեցնել այդ թիվը։

Սա կլինի ազդակ, որ տեղում նոր արտադրողներ հայտնվեն, ավելի մեծ քանակությամբ ապրանք արտադրվի , ինչի հետևանքով կնվազի նաև գինը, իսկ ներմուծած ապրանքը չի ունենա մոնոպոլ դիրք։ Դրա համար պետք է ընդամենը կամք և ցանկություն։

Արտյուշ Գրիգորյան

դիտվել է 244 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը