Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Կան սերեր, որոնք չեն մեռնում. Անի Երանյան

LoveYou.am-ը գրում է.

Ճաշակին ընկեր չկա, սակայն LoveYou.am-ի հյուր դերասանուհի Անի Երանյանի աննման գեղեցկությունը չգնահատելը գրեթե «հանցագործություն» է:

- Ո՞ր հատկանիշն է Ձեզ համար համարվում կանացիության ցուցանիշ:

- Կանացիութունն ինքնին ցուցանիշ է կնոջ համար: Հենց կանացիությունն է, որ կնոջը դարձնում է լավ մայր, լավ քույր, իսկ տղամարդկանց համար մեծ թուլություն:

- Ո՞վ է Ձեզ համար հանդիսանում կնոջ իդեալ:

- Կարծում եմ յուրաքանչյուր աղջկա համար կնոջ իդեալն իր մայրն է:Ինձ համար այդպես է: Մայրիկս ունի իդեալական կնոջ բոլոր հատկանիշները: Նրանից ես շատ բան եմ սովորել: Երբեմն իմ ներսում նրան այնքան եմ սիրում և մեծարում, որքան Սուրբ Մարիամին:

- Հաճա՞խ կարելի է տեսնել Անի Երանյանի արցունքները:

- Անի Երանյանի արցունքները կարող են հաճախ տեսնել էկրանից, բայց առօրյայում՝ ոչ: Ասում են, որ արտասվելն ուժեղ մարդկանց բոնորոշ հատկանիշ է, բայց ես ինձ համարելով ուժեղ մարդ այդ հարցում հակասում եմ:
- Ումի՞ց կամ ինչի՞ց եք նեղացած ամենից շատ:

- Մարդկանցից, ովքեր կորցրել են իրենց ազգությունը, իրենց հավատքը,իրենց կրոնը, միմյանց հանդեպ ունեցած սերը, սերը «սիրո» հանդեպ, սերը Աստծո հանդեպ: Նման մարդիկ շատ արագ քայլերով աշխարհը տանում են կործանման… ամենաշատն աշխարհից եմ նեղացած:

- Պատահե՞լ է, որ սխալ եք եղել, բայց ներողություն չեք խնդրել:

- Սխալը յուրաքանչյուրի համար է, և յուրաքանչյուրս կարող ենք սխալ գործել, բայց ցավոք սրտի ոչ բոլորն են կարողանում իրենց մեջ ուժ գտնել և նորողություն խնդրել իրենց սխալի համար: Ես երբեք չեմ ամաչում ներողություն խնդրելուց, քանի որ դա մարդուն բնորոշ ամենակարևոր հատկանիշներից մեկն է:
- Ե՞րբ է մեռնում սերը:

- Կան սերեր, որոնք չեն մեռնում. Ծնողական սերը, Աստծո սերը, երեխայի սերը: Համենայն դեպս ինձ համար այդպես է: Ինձ այդպես են սովորեցրել և դաստիարակել: Բայց կողակցի սերը, որքան էլ հզոր լինի, կարող է մեռնել միայն և միայն նրա ձեռքերով: Սերը չի մեռնում, նրան սպանում են, նրան դանդաղ ոչնչացնում են, իսկ հետո նորից սեր հայցում: Ասում են.« Կոտրված բաժակը որքան էլ լավ կպցնես, միևնույն է հետքը մնում է»: Իսկ ես կասեմ, որ երբեք չեմ էլ փորձի կոտրված բեկորները հավաքել:

- Արձակած նետ, ասված խոսք, մանկություն: Շարունակեք անդառնալի երևույթների շարքը:
Մանրամասները LoveYou.am-ում

դիտվել է 3591 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի