Երևան
23 / Օգոստոս / 2017

Մինչև վաղը ողջ հանրապետությունով մեկ ձյուն կտեղա. Գ. Սուրենյան

Մինչև դեկտեմբերի 15-ի առավոտ ձյան առատ տեղումները պահպանվելու են ողջ հանրապետությունում ու մայրաքաղաքում, առավոտյան ձյան տեղումները կթուլանան, բայց չեն դադարի, և վաղը ցերեկն էլ կտեղա ձյուն:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ-ին «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«16-ին-17-ին էլ սպասվում են տեղումներ, բայց քանի որ ներթափանցող ցիկլոնի ուժը վաղը ցերեկվանից թուլանում է, տեղումները կլինեն թույլ և դադարներով, ոչ անընդհատ»,-հայտնեց Գագիկ Սուրենյանը:

Հիշեցնենք, որ վերջինս դեկտեմբերի 12-ին հայտնել էր, որ դեկտեմբերի 13-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, իսկ դեկտեմբերի 14-ին սկանդինավիայի շրջաններից միջերկրածովյան ցիկլոնի տիրույթ են ներթափանցելու արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցիկլոնի ուժը եռակի, քառակի կմեծանա: «Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,-նշել էր օդերևութաբանը:


դիտվել է 861 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը