Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

ՀՀԿ-ն երբեք չի հրաժարվի սեփական բացառիկության պատրանքներից

Այն, որ ավտորիտար քաղաքական ռեժիմները հավերժ չեն և կարող են դոմինոյի քարերի պես ուշ թե շուտ փլուզվել, թերևս գաղտնիք չէ ոչ ոքի համար:
Տողերիս լավագույն օրինակը Խորհրդային Միության անկումն էր, որը ավելի քան յոթանասունամյա միակուսակցական կառավարումից այնքան էր լճացել, որ պայթյունն այլևս անխուսափելի էր: Նախադեպերը շատ են, ուսանելի, բայց, կարծես ոչ նորանկախ Հայաստանի պատմության ամենաքննադատված քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցության համար:

Դեռևս ամիսներ առաջ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը հայտարարեց, որ տևական ժամանակ դեպի իշխանություն բոլոր ճանապարհները անցնելու Մելիք-Ադամյան փողոցով, այսինքն կուսակցության կենտրոնական գրասենյակի հասցեով: Այս եզրույթը, թերևս վկայում է առ այն, որ քաղաքական մեծամասնությունը խորապես տառապում է սեփական բացառիկության տենդով:

Այդուհանդերձ, պետք է հիշատակել, որ տվյալ կուսակցության ծնունդը ամենևին էլ կապված չի ներկայում դրա մաս կազմող կասկածելի կենսագրությամբ ու անադեկվատ վարքագծով հայտնի անձանց հետ: Կպատկերացներ արդյոք լուսահոգի պետական գործիչ Աշոտ Նավասարդյանը, որ իր ստեղծած քաղաքական-գաղափարախոսական կազմակերպությունը կվերածվի մի հարթակի, որի միջոցով ասպարեզ կգան նժդեհականության ու պետականշինության հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ, որոնց միակ նպատակը գրպանը հարստացնելն է: Դվժա՛ր:
Այսօր էլ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Դավթյանն է հաստատում պարոն Շարմազանովի խոսքերը, ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ դարձյալ հավակնում է «պոկել առաջցնության դափնին»:
Քաղաքական առօրյա թելադրող ուժին անգամ չի հուզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական դաշտ. «Այո՛, ՀՀԿ-ն հավակնում է գալիք ընտրություններում առավելագույն ձայներ հավաքել», - նշում է Ա.Դավթյանը:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

դիտվել է 801 անգամ

Այս թեմայով

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի