Երևան
18 / Օգոստոս / 2017

Ադրբեջանը խաղաղությո՞ւն է խնդրում հայերից

Բաքվում «հայ-ադրբեջանական պլատֆորմ» ստեղծելու կրկեսը գնալով ավելի անհեթեթ շարունակություն է ստանում: «Պլատֆորմին» միանում են մարդիկ, որոնք հետո հետ են կանգնում եւ ասում, որ չգիտեին, թե ինչի մասին է խոսքը: Երեկ «պլատֆորմին» են միացրել Ղարաբաղից մի աղջկա, որը խաղաղություն է ցանկանում եւ բանաստեղծություններ գրում:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը դա «հիբրիդային պատերազմ» է անվանում: Կարծիք կա, որ այդ «պատերազմը» հասունացել է ոչ թե ադրբեջանական, այլ ռուսական հատուկ ծառայությունների մտքում: Այլ ենթադրություններ էլ կան, քանի որ առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի է ցանկանում հասնել Ալիեւը:
Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը փորձում է պառակտել հայ հանրությունն ու դժգոհություններ առաջացնել: Հնարավոր է, ադրբեջանական հանրությունում «ռենեգատներին մերժելը» աշխատեր, սակայն հայկականում դա միայն ժպիտ է առաջացնում:

Չի բացառվում, որ Ալիեւի նպատակները լրիվ այլ են: Պլատֆորմի նպատակն է ապացուցել, որ հայերն ու ադրբեջանցիները խաղաղություն են ուզում եւ ցանկանում են կարգավորել հակամարտությունը: Պլատֆորմը եւ դա առաջ տանողերը հենց այդ ուղերձն են հղել:

Այդ համատեքստում Ադրբեջանի հիբրիդ գործողությունը կարելի է դիտարկել որպես «սպիտակ դրոշ»՝ ըստ էության հաշտության կոչ: Պատահական չէ, որ «պլատֆորմի» գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ ապրիլին Ադրբեջանը համոզվել է, որ անհնար է ուժային ճանապարհով գրավել Ղարաբաղը: Ավելին, ապրիլից հետո համաշխարհային հանրությունը մերժել է Ադրբեջանի «պատերազմի իրավունքը»:
Դրանից հետո ադրբեջանցի «գաղափարաբանների» մտքերում, հավանաբար, ոչ առանց ռուս ու թուրք գործընկերների աջակցության, ծագել է Ղարաբաղը «խաղաղությամբ» վերցնելու գաղափարը:

Ադրբեջանը չի կարող բացահայտ խաղաղության կոչ հնչեցնել, չի կարող վերադառնալ նախկին խաղաղարար նախագծերին ու պլատֆորմերին, որոնք երկար տարիներ գործել են: Դա Ալիեւի համար կապիտուլյացիայի նման կլինի, որը փորձում է հայերին հակել ադրբեջանական սխեմային:

Բաքվում հայերի ու ադրբեջանցիների նախագծերն սկսել են արգելել Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո: Երիտասարդ Ալիեւն արգելեց ադրբեջանցիներին անգամ շփվել հայերի հետ: Նա չհետեւեց իր ավելի իմաստուն հոր օրինակին, որն իր ժամանակին խրախուսում էր այդպիսի նախագծերը: Հիմա, ըստ երեւույթին, երբ հասուն տարիքում է եւ չի կարողացել շրջանները պատերազմով վերադարձնել, այդ թվում, իր հոր օրոք կորցրածները, Ալիեւը հասկացել է, որ պետք է փոխել մարտավարությունը:
Ըստ էության, Ադրբեջանը խաղաղություն է խնդրում հայերից: Սա «մարդասիրական» կոչի լավագույն միջոցը չէ: Ալիեւի խաղաղության կոչը հայերին պետք է սկսվի ոչ թե կասկածելի պլատֆորմների ստեղծումից, այլ օրինակ դեպի Ստեփանակերտ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքի վերացումից:
Իսկ ռենեգատների պլատֆորմը նման է «սպիտակ դրոշի», որը զավեշտ է առաջացնում:

դիտվել է 3080 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը