Երևան
19 / Սեպտեմբեր / 2017

Պուտինը բացատրել է՝ ինչու սպանության պահին ռուս դեսպանի կողքին թիկնապահ չի եղել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է օրեր առաջ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը՝ բացատրելով, թե ինչու ճակատագրական պահին ռուս դիվանագետի կողքին թիկնապահներ չեն եղել:

«Կա ընդհանուր կանոն, համաձայն որի դեսպանատան անվտանգության ծառայության զինված աշխատակիցները պետք է գտնվեն միայն դեսպանատան տարածքում, ու դրա սահմաններից դուրս զենք կրելու իրավունք չունեն: Խնդիրը հենց դա է։ Եվ այստեղ հարցը Թուրքիայի մեջ չէ, քանի որ դա ընդունված բան է երկրների մեծ մասում»,-մեջբերում է ria.ru-ն Պուտինի խոսքերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ մահափորձն իրականացվել է լուսանկարչական ֆոտոմրցույթի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, ոչնչացվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:

Երեկ տեղեկություն էր տարածվել, համաձայն որի Սիրիայում գործող «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիան ստանձնել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը, սակայն ավելի ուշ տեղեկությունը հերքվել է:

դիտվել է 524 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի