Երևան
20 / Օգոստոս / 2017

Վաշինգտոնի դիտողությունը Կարեն Կարապետյանին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը armtimes.com-ին տված հարցազրույցում արել է աննախադեպ հայտարարություն, ասելով, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ամերիկյան բիզնեսին հետ է պահել Հայաստանում ներդրում անելու մտքից, քանի որ առաջացել է անորոշություն, թե ինչ է իրենից ներկայացնելու ԵՏՄ-ն:

ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը բացառիկ է եւ թերեւս պատասխանում է Հայաստանի իշխանության մի քանի «փաստարկների», որոնք օրինակ բավական հաճախ կրկնում է նաեւ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, թե «փաստ չէ, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում Հայաստանի տնտեսության վիճակը կլիներ ավելի լավը»:
ԱՄՆ դեսպանը մատնանշում է, որ համենայն դեպս կային ավելի լավ վիճակի հեռանկարներ, օրինակ օտարերկրյա ներդրումների մասով: Եթե դրան ավելացնենք նաեւ այն, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի համար ենթադրելու էր նաեւ ֆինանսական զգալի ներդրումներ այդ համաձայնագրի դրույթների իրականացման համար, միաժամանակ նաեւ հանդիսանալու էր Հայաստանի համար դոնորների համաժողովի քաղաքական ելակետ, որից ակնկալվում էր առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային հեռանկար, ապա ակնհայտ կդառնար, որ Հայաստանի տնտեսական հեռանկարն առնվազն կարող էր չլինել ավելի վատը, քան ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

Սակայն դեսպանի հայտարարություններում առավել հետաքրքիրն այն է, որ Հայաստանի իշխանությանը կամ նոր կառավարությանը ցույց է տրվում նաեւ այն, ինչ աշխարհը սպասում է այդ կառավարությունից:
«Սակայն վերջին վեց ամիսների շրջանում, երբ նաեւ Նյու-Յորքում տեղի ունեցավ Հայաստանի բիզնես համաժողովը, ՀՀ կառավարությունը կարողանում է ԵԱՏՄ անդամակցությունը ներկայացնել ամերիկացի ներդրողներին: Սրանով Հայաստանի միջոցով կարծես դարպաս է բացվում նրանց համար դեպի ավելի մեծ շուկա: Այն հասանելի է դարձնում Ղազախստանի, ՌԴ-ի, Բելառուսի ավելի լայն եւ ընդգրկուն տարածքը: Մեր ուղերձն այն է, որ՝ այո, կարող են գալ այստեղ, իրենց տնտեսական գործունեությունն իրականացնել: Այստեղ կա բաց հասարակություն, ազատ լրատվամիջոցներ, ինչը դժվար է ասել բուն ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի համար: Այնտեղ կան նաեւ քաղաքական խնդիրներ», ասում է Ռիչարդ Միլզը:

Փաստացի, նա ներկայացնում է այն, ինչը պետք է որ աներ Հայաստանի իշխանությունը, սակայն չի անում, կամ չի կարողանում, չի համարձակվում անել: Այսինքն, երբ Երեւանը ներկայացնում է, թե Հայաստանը կարող է դառնալ դեպի ԵՏՄ կամուրջ, չեն ներկայացվում այն գործոնները, որոնք այդ առումով կարող են իրական լինել ներդրողների հետաքրքրություն շարժելու տեսանկյունից:
Դրանք հենց քաղաքական կամ իրավա-քաղաքական գործոններն են, որոնք մատնանշում է ԱՄՆ դեսպանը, Հայաստանին մատնացույց անելով իր շանսը անգամ ԵՏՄ «համակենտրոնացման ճամբարի» պայմաններում:

Հայաստանի մրցակցային առավելությունը ԵՏՄ-ում կարող է լինել հենց ազատ խոսքը, ազատ տեղեկատվական միջավայրը, ազատ լրատվամիջոցները, բաց հասարակությունը: Միայն այդ հանգամանքը կարող է միջազգային ներդրողին, իհարկե ԵՏՄ-ով հետաքրքրված լինելու պարագայում, տանել ոչ թե անմիջապես Բելառուսում եւ Ռուսաստանում ներդրում անելու եւ այդպիսով ԵՏՄ շուկան առավել մատչելի դարձնելուն, այլ բերել Հայաստան: Հակառակ պարագայում, եթե չկան քաղաքացիական, տեղեկատվական ազատության, ազատ մամուլի եւ բաց հասարակւթյան նշաձողերը, ներդրողի համար Հայաստան կամուրջը չունի բացարձակապես ոչ մի գրավչություն, եւ ներդրումը կարվի Բելառուսում կամ Ռուսաստանում, այդպիսով ազատվելով նաեւ տրանսպորտային ավելորդ հոգսերից:

Կհամարձակվի՞, կամ կցանկանա՞ Հայաստանի կառավարությունն ընդունել մատնանշված առավելությունն ու շեշտադրել այն աշխարհի, միջազգային ներդրողների հետ հարաբերություններում:
Համենայն դեպս, Միացյալ Նահանգները դեսպանի մակարդակով մատնանշում են Հայաստանի նոր կառավարության համար, մասնավորապես նոր վարչապետի համար տնտեսական հաջողության, առնվազն Արեւմուտքում տնտեսա-քաղաքական «ընդունելության» արժանանալու ճանապարհը: Բայց այդ ճանապարհով անցնելու համար Կարեն Կարապետյանը, մենեջերությամբ զբաղվելուց բացի, նախ պետք է սկսի զբաղվի քաղաքականությամբ:

Ընդ որում, խիստ ուշագրավ է այն, որ դեսպանի հարցազրույցը հաջորդում է Financial Times-ի FDI MAGAZINE պարբերականին Կարեն Կարապետյանի տված հարցազրույցին, որտեղ Կարապետյանը խոսում էր Երեւանի Հռոմից էլ հին լինելու, Հայաստանում եգիպտական բուրգերից էլ 1000 տարի հին քաղաքակրթական հետքերի մասին: Հավանաբար դրանից հետո է Վաշինգտոնի մոտ առաջացել անհրաժեշտություն՝ ցույց տալ, թե ինչի մասին է պետք խոսել միջազգային ներդրողների հետ՝ Հայաստանի վրա ուշադրություն գրավելու համար:

դիտվել է 1735 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը