Երևան
20 / Օգոստոս / 2017

Շմայսն ու Յուվեցի Կարոն` Ամանորի մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ամանորի նախաշեմին ՀՀԿ–ի գործարար պատգամավորներին հրահանգավորվել է չլքել Հայաստանն ու տոներն անցկացնել հնարավորինս համեստ: Թեմայի շուրջ «Փաստը» զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հետ, ով նախ նշեց, որ ինքն Ամանորի տոներին կլինի տանը, հետո՝ հավելեց. «Նման բան չկա, անհեթեթություն ա»: Անցում կատարելով սեղանի ճոխության թեմային` նկատեց. «Մեր տանը սովորականից ավելի համեստ սեղան է դրվում»: Իսկ նախկին ԲՀԿ–ական, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանն (Յուվեցի Կարո) էլ նշեց, որ իր առաջ ոչ ոք իրավունք չունի արգելքներ դնել: «Տանն եմ անցկացնելու, բայց էդ ո՞վ իրավունք ունի մեզ արգելի»,– ասաց նա, կարծես թե, մի փոքր խռոված շեշտելով. «Որ պատգամավոր ենք, ուրեմն իրավունք չունե՞նք…»:

Նկատենք, որ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ հարցը լսելուն պես լույսի արագությամբ հեռացավ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 445 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը