Երևան
20 / Սեպտեմբեր / 2017

Սա յուրահատուկ ժեստ էր. «168 ժամ»

«168 ժամ». «Սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից։

Թվում է, թե այդպես էլ պետք է լիներ, հաևան երկրներն առաջինը միմյանց ուղղությամբ քայլեր պետք է կատարեն, սակայն, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, կարելի էր ենթադրել, որ ՀՀ ՊՆ նախարարը կարող էր խուսափել այցելել Վրաստան եւ Վրաստանին տրամադրել իր առաջին այցերից մեկը։

Սա դրական զարգացում է, որը ցույց է տալիս, որ անկախ ռուսական կամքից հայ-վրացական հարաբերություններն ընթանում են իրենց հունով»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի այցին Վրաստան։

«Կարծում եմ` նման հարցերից մեկը հայ-ռուսական զորախումբն էր, քանի որ շատ էր խոսվում, որ այն Հայաստանում է լինելու ՆԱՏՕ-ի դեմ, եւ այլն, եւ այլն։ Ուստի ավելորդ չէր լինի, որպեսզի հայկական կողմը վստահեցներ, որ այդ խոսակցություններն անհիմն են։ Վստահ եմ` այդպես էլ եղել է»,- ասել է վրացի դիվանագետը։

Նրա համոզմամբ` ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հայկական կողմի դիրքորոշումը պատերազմից հետո, բանակցային գործընթացը եւս քննարկվել է Վրաստանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 450 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի