Երևան
20 / Օգոստոս / 2017

Երևանում երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել. պատճառը եղել է անծանոթ կնոջը Viber-ով հաղորդագրություն ուղարկելը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 22-ին Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 18 հասցեի մոտից նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Մ. Հովհաննիսյանն ու 31-ամյա Ահարոն Ասիրյանը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Թումաղայանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են 28-ամյա Ալեք Յաղուբյանին, ով նախկինում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ մահացածը, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր, Viber-ով SMS հաղորդագրություն է ուղարկել կասկածյալ Ա. Յաղուբյանի մորը։

Վերջինս տեսել է այդ հաղորդագրութունը և հանդիպման է կանչել սպանվածին ու վիրավորին, որից հետո եղել է այն, ինչ եղել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժինը այսօր դիմելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզման մեջ գտնվող Ա. Յաղուբյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի, ու եթե դատարանը բավարարի քննչական բաժնի միջնորդությունը, նրան հայտնաբերելուց հետո տեղափոխելու են Նուբարաշենի բանտ։ 

դիտվել է 7713 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը