Երևան
21 / Նոյեմբեր / 2017

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբները

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբները... Երբ նայում ես եվրոպական երկրների ուժեղագույն ֆուտբոլային ակումբների պատմությունը՝ նրանք հիմնականում ստեղծվել են 19-րդ դարի վերջին՝ 20-րդ դարի սկզբին, և դա իրենց մոտ հպարտությամբ ընդգծվում և գովազդվում է: Իսկ ե՞րբ են ստեղծվել մեր առաջին ֆուտբոլային ակումբները: Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունում հայկական, հունական և թուրքական թիմերը կազմավորվել են 20-րդ դարասկզբին, սկզբում Պոլսում և Իզմիրում, իսկ հետո՝ այլ խոշոր քաղաքներում: Հայկական առաջին ֆուտբոլային ակումբներն էին. «Բալթա-Լիման», «Արաքս», «Տորք», «Հայաստան», «Վասպուրական», «Կիլիկիա», «Արարատ», «Համազասպ», և այլն:

Պատմությունը վկայում է, որ անդրանիկ պաշտոնական խաղը հայկական ու թուրքական թիմերի միջև տեղի է ունեցել 1906 թվականի ամռանը: Պոլսի «Բալթա-Լիման» թիմը այդ խաղում 5:0 հաշվով հաղթում է «Գալաթասարայ»-ին: 1908-ին «Բալթա-Լիման»-ը վերակազմավորվեց երկու առանձին թիմերի՝ «Արաքս» և «Տորք»: հետագայում «Արաքս»-ը դարձավ լավագույն հայկական թիմը, որն իր մարզումներն անցկացնում էր Պոլսի Շիշլի թաղամասի «Ազատության բլուր»-ում: Թիմը մեծ համբավ ուներ ու հաճախակի էր երկրպագուներին ուրախացնում իր հաղթանակներով: Նշենք նաև, որ հայկական ակումբները կազմակերպված կառույցներ էին հանդիսանում և ունեին ակումբային հստակ կանոնակարգ: Օրինակ, նրանք մեծ կարևորություն էին տալիս ֆուտբոլիստների հանդերձանքին, և բոլոր թիմերի խաղացողները պարտադիր պետք է ունենային իրենց ակումբների տարբերանշանով միատեսակ և համարակալված մարզահագուստներ:

Հիմա տեսնում ենք, որ թուրքական առաջատար թիմերը հստակ ֆիքսել են իրենց հիմնադրման տարեթվերը. «Գալաթասարայ»՝ 1905, «Ֆեներբախչե»՝ 1907, «Բեշիկթաշ»՝ 1903, իսկ մենք՝ այդ ամենը մատնել ենք մոռացության: Ավելի ճիշտ չէ արդյո՞ք Հայաստանում նոր ակումբ ստեղծելու փոխարեն (օրինակ՝ «Ալաշկերտ»), ուղղակի վերցնել 20-րդ դարասկզբի որևիցե հայկական ֆուտբոլային ակումբի անունը և դրա հետ նաև՝ հիմնադրման տարեթիվը, ինչպես թուրքերն են արել: Կարծում եմ, կարելի է մտածել այդ ուղղությամբ. օրինակ, «Արաքս»՝ 1908, «Տորք»՝ 1908:

Ռուբեն Շուխյան

դիտվել է 11694 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Հարցազրույց «Vann Adrik» բրենդի հիմնադիր Վանուհի Շահնազարյանի հետ

Ահա, թե ինչպիսին են հարսանիքները Թոնիր Հարսանեկան Գյուղում

ԱԺ-ում քննարկվում է տարկետումը սահմանափակելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ. Վիգեն Սարգսյանը չկա (ուղիղ)

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ռեկորդ են սահմանել. news.am

Բոինգը 37 միլիարդ դոլարի ինքնաթիռ կմատակարարի Չինաստանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՆՎԱՃԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ