Երևան
23 / Օգոստոս / 2017

Մեկնարկել է 2017-ի առաջին զորակոչը

Սարդարապատի հուշահամալիրից այսօր` հունվարի 8-ին, մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնի խոսքով Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկեց հանրապետական զորակոչը։ Բարի ծառայություն մեր զինվորներին, փառք մեր ԲԱՆԱԿԻՆ»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ, գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը 2017 թվականի ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը ստորագրել էր 2016 թվականի նոյեմբերի 11-ին:

Նախագահի հրամանագրում ասվում էր՝

2016 թվականի նոյեմբեր–2017 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

դիտվել է 906 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը