Երևան
18 / Օգոստոս / 2017

Վարդան Պետրոսյանը գնաց դիրքեր, ադրբեջանցիներին հայհոյեց ու պատերազմ սկսե՞ց, Շվեյկի արկածնե՞րն են, ինչ է. Արշակ Զաքարյան

Դերասան Վարդան Պետրոսյանը այցելել էր ղարաբաղա-ադրբեջանական դիրքեր, որ ուրախացնի հայ զինվորներին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ դերասանը այցելության ժամանակ դիրքերում ադրբեջաներենով հայհոյում էր սահմանից այն կողմ գտնվող հակառակորդ զինվորներին:
Արշակ Զաքարյանը նշեց, որ կատարվածը սովորական կատակ էր և իր մեջ վտանգավորություն չէր պարունակում:

«Լավ կատակ էր, ծիծաղելի էր, դրանից ոչ մի բան չի փոխվի ոչ սահմանին, ոչ էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ: Հայոց հարց են սարքում լրատվականները, էդ մարդը գնացել է Նոր տարուն, կատակ է արել, ուրախացրել է, եկել է»,- նշեց ռեժիսորը:
Արշակ Զաքարյանը նկատեց, որ տեսանյութում հակառակորդը կրակել է հենց Վարդան Պետրոսյանի այցելության պահին, բայց իր կատակներից հետո լռել են: «Մեր սոցիալական ցանցերում ամբողջ օրը հայհոյում են, ինչ ասես թուրքի հասցեին չեն ասում, բա դա վտանգավոր չի՞, բա էդ ժամանակ չե՞ն մտածում, որ բան կփոխվի: Վարդան Պետրոսյանը գնաց հայհոյեց ու պատերազմ սկսե՞ց: Շվեյկի արկածնե՞րն է, ինչ է, որ գնա մեկին խփի՝ պատերազմ սկսվի»,- նշեց Զաքարյանը:
Կինոռեժիսորն ընդգծեց, որ Պետրոսյանը մասնագիտությամբ է դերասան, իր նպատակը զինվորներին ուրախացնելն է:

դիտվել է 2554 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը