Երևան
20 / Օգոստոս / 2017

Հայտնաբերվել է Երևանում 19-ամյա ԵՊՀ-ի ուսանողին սպանողը. կասկածյալը նույն բուհից է (Տեսանյութ)

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 21-ամյա Կարեն Չատիկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բնակվում է Կոտայքի մարզի Ակունք գյուղում և սովորում է Երևանի պետական համալսարանում: Նա կասկածվում է այսօր՝ հունվարի 11-ին, Վարդանանց 28 շենքի բակում Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու և Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Կ. Չատիկյանը ՀԿԳ ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ ձերբակալվել է: 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։ Նշված վայր էր ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մահացածը երիտասարդ տղա էր, ով գետնին էր և սպասում էին դատաբժշկի ժամանմանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին երիտասարդ տղայի մահվան հանգամանքները և նրա ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երիտասարդ տղան մահացել է դանակի հարվածից կամ հարվածներից, սակայն դա պարզ կլինի դատաբժշկի զննումից հետո։ Ըստ տեղեկությունների՝ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժ ամանել նաև Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը 19-ամյա Վահե Մուրադյանն էր։

դիտվել է 4071 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը