Երևան
20 / Օգոստոս / 2017

Կոտայքի մարզում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում. ո՞վ կհաղթի. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

2017թ.-ին առաջին անգամ ՀՀ-ում կանցկացվեն ռեյտինգային ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ և հաշվի առնելով ՀՀ-ում դրա նախադեպի բացակայությունը, այն խոստանում է հետաքրքիր ընթացք ունենալ: Այդ թվում նաև թիվ 10 ընտրատարածքում՝ Կոտայքի մարզում: Այստեղ կարծես թե հարցեր պետք է չառաջանան, քանի որ մարզում հիմնականում ԲՀԿ-ական պատգամավորներ են, սակայն այս տարի խաղի մեջ է մտել նոր խաղացող: Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը արդեն որոշ քայլեր է ձեռնարկում տվյալ տարածքում դիրքեր զբաղեցնելու ուղղությամբ:

Նախորդ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով Կոտայքի մարզից ընտրվել են Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը, Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, և իհարկե նույն ինքը՝ Ծառուկյան Գագիկը: Այժմ՝ Ծառուկյանի վերադարձից հետո, որքանով Հանրապետականին և Վարդան Օսկանյանին կհաջողվի մրցակցություն ստեղծել Կոտայքում, հարցական է:
ԲՀԿ-ական վերոնշյալ պատգամավորները, նախորդ տարի հարազատ կուսակցությունում տեղի ունեցած խժդժություններից հետո, հեռանալու ցանկություն հայտնեցին, հետո փոշմանեցին... ամեն դեպքում, այս պատգամավորները ունակ են ֆինանսական ներդրումների միջոցով ընտրողների ձայների հավաքագրմանը, իսկ «Համախմբում» կուսակցության ֆինանսական միջոցների գլխավոր հովանավորը «Քոչարյանների կլանն է»: Դեռ մինչև Օսկանյանի պաշտոնական հայտարարությունը, «ՀԺ»-ն գրել էր, որ կուսակցության առանցքային կադրերը կլինեն Քոչարյանին անթաքույց համակրող դեմքերը: Ակնարկներ են եղել անգամ, որ Օսկանյանի կուսակցության հետ առնչություն կունենան Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիկտոր Սողոմոնյանը և ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Բացի այդ, կուսակցության ակտիվ դեմքերից է նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը:
Շատ կարևոր դեր կունենա նաև գործող մարզպետ Կարապետ Գուլոյանը: Նա Ծառուկյանի փեսան, ով լքեց ԲՀԿ-ն, որից հետո նշանակվեց մարզպետ: Դեռ 2015թ.-ին այս մասին մամուլում խոսվում է, թե ԲՀԿ-ից հեռանալն այն գինն էր, որ Կարապետ Գուլոյանը վճարեց մարզպետ դառնալու համար: Նրա հայրը՝ Մուրադ Գուլոյանը, ըստ լուրերի ևս ցանկություն ուներ լքելու ԲՀԿ-ն, սակայն նա մինչ այժմ կուսակցության անդամ է: Նույն թիմից է նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ով Ծառուկյանի օգնականն ու նրա հովանավորյալն է:


Ըստ մեր տեղեկությունների, թիվ 10 ընտրատարածքում, մասնավորապես Չարենցավանում խորհրդարանական ընտրությունների պայքարին կմիանա նաև նորահայտ խաղացող ՀՀԿ թիմից: Չարենցավանում հայտնի գործարար, «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «ԱՍԿԵ Գրուպ»-ի հիմնադիրների խորհրդի անդամ Վահան Հարությունյանը ևս ցանկություն ունի մասնակցելու 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին: Նա դեռ պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց արդեն քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: Մասնավորապես նա փորձ է անում ընտրողներ ներգրավել տարբեր բարեգործական ակցիաների, նվերների միջոցով:


ՀՀԿ թիմից հնարավոր է մասնակցի նաև նախկին մարզպետ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ):
ՀՀԿ-ական ևս մեկ պատգամավոր, ով հավանաբար կմասնակցի ընտրություններին թիվ 10 ընտրատարածքից Վարդան Այվազյանն է: Նա երկար ճանապարհ է անցել՝ կաթի գործարանից մինչև պատգամավոր: Այվազյանն աշխատել է Հրազդանի կաթի գործարանում, եղել է Չարենցավանի հացի գործարանի տնօրեն, Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ, իսկ 1996-1999թթ.` Չարենցավանի քաղաքապետ:


Պետք չէ անտեսել նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Հայտնի է, որ կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը պայքարում էր Հրազդանի քաղաքապետի ընտրություններում և հնարավոր է ցանկություն ունենա դառնալ պատգամավոր: Ամեն դեպքում, քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ինչը ՔՊ սրտով չէր: Նշենք, որ դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները Համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրեցին:
Ինչևէ, թիվ 10 ընտրատարածքում հետաքրքիր իրադարձություններ են սպասվում:

դիտվել է 2194 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը