Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Հայտնի է դարձել Քարդաշյանների ընտանիքի եկամտի չափը

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, թե ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսին, ռեփեր Քանյե Ուեսթը որքան գումար են վաստակել վերջին կես տարում։

Չնայած նրան, որ Փարիզում Քարդաշյանից հափշտակել են ավելի քան 8.6 միլիոն դոլարի թանկարժեք իրեր և որ դրանից հետո նա մեկ ամիս նստել է տանը և դուրս չի եկել փողոց՝ միլիոնների կորուստն այդքան էլ շատ չի հարվածել Քարդաշյանի գրպանին։

Ոչ վաղ անցյալում Forbes-ը հաշվարկել է, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքը տարեկան ստանում է մոտ 122 միլիոն դոլար։ Ընտանիքում ոչ մեծ ներդրում է ունեցել Քանյե Ուեսթը, որը վերջին մեկ տարում վաստակել է 17.5 միլիոն դոլար։

Նման «չնչին» գումարը պայմանավորված է նրանով, որ ռեփերը տառապում է հոգեկան հիվանդություններից, ինչի համար էլ հարկադրված է եղել դադարեցնել համերգային գործունեությունից «ուշքի գալու» համար։

Քիմն իր հերթին գովազդային մեկ գրառման համար ստացել է մոտ 200.000 դոլար, իսկ նրա ընդհանուր եկամուտը կազմում է տարեկան 51 միլիոն դոլար։ Նրա հարազատ քույր Քայլին վաստակում է Քանյե Ուեսթից մի փոքր ավելի։ 19-ամյա մոդելը տարեկան վաստակում է 18 միլիոն դոլար։

դիտվել է 44119 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի