Երևան
20 / Օգոստոս / 2017

Ուշագրավ մանրամասներ Հայկ Հակոբյանի սպանության գործից

Ինչպես հայտնի է, 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանը՝ գլխի և պարանոցի շրջանում հրազենային վնասվածքներով, որտեղ արձանագրվել է նրա մահը։ Նույն օրը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Հ.Հակոբյանը հրազենային վնասվածքներն ստացել է Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում. առերևույթ հանցագործություն կատարած անձը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայում գտնվող Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ։ Ապա կասկածները տարել են դեպի կոնկրետ անձ եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մեխակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է։

Նշենք, որ Հայկ Հակոբյանը Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը միակ որդին է: Մեխակ Հարությունյանը Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին է: Վերջինս քսան տարեկան է: Դեպքի առնչությամբ Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրները բավական ուշագրավ տեղեկություններ փոխանցեցին: Ըստ մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունների, Հարությունյանների ընտանիքը «Եհովայի վկաներ» կազմակերպությանն են հարում, նրանց հաճախ են տեսել եհովականների կրոնական ժողովներին, որոնք տեղի են ունեցել Գավառ քաղաքում, ոմն Տիտեի Գեւորգի տանը: Գավառում խոսում են անգամ, որ նրանք ունեցել են սատանիստական հակումներ: Մեխակ Հարությունյանը հատկապես վերջին շրջանում տարօրինակ վարք է դրսեւորել, եղել է ոչ սթափ վիճակում։Բացի այդ, Մեխակ Հարությունյանը “Մակարով” ատրճանակով հաճախ է կրակային վարժություններ կատարել գյուղի շրջակայքում: Եղել են նաեւ դեպքեր, որ Մեխակ Հարությունյանը ոչ սթափ վիճակում «Պրադո» եւ «Լեքսուս» մեքենաներից որեւէ մեկով գյուղում երթեւեկելիս հաճախ է վտանգել համագյուղացիների կյանքը: Մեր աղբյուրը ուշադրության հրավիրեց նշված գործով մեղադրանք առաջադրված Մեխակ Հարությունյանի մի լուսանկարին, որտեղ հստակ երեւում է նրա մարմնի բավական անհարմար հատվածում զետեղված խաչը: Ի դեպ մեր աղբյուրը նաեւ նկատեց, որ վերջին շրջանում Մեխակ Հարությունյանը բավական տարված է եղել հանցաշխարհով, եւ նույնիսկ խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցաշխարհին վերաբերող գրքեր:

դիտվել է 18418 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը