Երևան
21 / Օգոստոս / 2017

Պառլամենտական Հայաստան... ո՞ւմ հույսին ենք երկիրը թողնում. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Երեք ամսից Հայաստանի Հանրապետության քաղաքացին կկատարի պետության 25-ամյա պատմության վճռորոշ ընտրություններից մեկը՝ երկրի ապագան ու հետագա զարգացումը կհանձնի պառլամենտական կառավարման ձեռքը: Պոտենցիալ էլեկտորտատը, ցավոք, կանգնած է մի մեծ խնդրի առաջ՝ վստահության պակաս: Սովորաբար, անցումային շրջաններում տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն, մեկ-մեկ խաղաղ, մեկ-մեկ էլ՝ արյունոտ իշխանափոխություն, գալիս են նոր ու թարմ ուժեր, որոնք հստակ պատկերացումներ ունեն, թե ուր են տանելու պետությունը և ազգաբնակչությունը:

Մեր դեպքում սակայն, ամեն-ինչ բարդ է. կան քաղաքական ուժեր, անհատներ, դաշինքներ, նախընտրական գործընթացներ, բայց չկա ամենակարևորը՝ հավատը: Մարդիկ պարզապես հոգնել են սուտ երդումներներից, օրեցօր խորտակվող տնտեսությունից, գործազրկությունից, կալվածքներում ապրող ամենափրկիչ սամարացիներից, հին դեմքերից ու միևնույն, արդեն խունացած ձայներիզներից: Ամեն օր կնքվում են համաձայնագրեր, քաղաքական գործիչները կոնսենսուսի են գալիս ու համաձայնվում, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացել ու միավորվում են, հանուն ինչի՞...

Բառացիորեն երեկ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ մեծ քաղաքականություն ու հայտարարեց, որ մասնակցելու է գալիք ընտրություններին ու ամենափրկչի խաչը տանելու է մինչև վերջ: Առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը պաշտոնապես միացավ ընտրապայքարին՝ մշուշոտ տեսլականներով, ՀՀԿ-ն դեռ ուժերն է վերադասավորում, իսկ արդեն նախկին իշխանավորներ Վարդան Օսկանյանը՝ իր «Համախբում» և Վիկտոր Դալլաքյանը՝ իր «Երրորդ Հանրապետություն» կուսացկություններով արդեն որոշեցին, որ դառնալու են հակակշիռ իշխանության ղեկին նստած նախկին յուրայիններին: Նրանց միացավ նաև ընտրությունից ընտրություն իր մասին հիշեցնող Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Այս պարագայում նկատելի է մի բան. կարծես պառլամենտական Հայաստան ենք ձևավորում, բայց այդ ձևավորողների շարքում տեսնում ենք մարդկանց, ովքեր պարզապես կազմաքանդեցին նախագահական Հայաստանը: Մարդիկ, ովքեր խելացի կամ անխելք, ուժեղ կամ տկար, ամեն-ինչ արեցին, բացի ժողովրդի շահերը պաշտպանելուց: Հետայսու լսելու ենք հայտարարություններ, որոնք այնքան հին են, ինքչան մեր երկրի առջև ծառացած խնդիրները:

Ու հենց հիմա ժողովրդին մնում է միայն մի բան. գիտակցել, որ ապրիլի 2-ին կայացրած որոշումը լինելու է ճակատագրական...

դիտվել է 1113 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը