Երևան
19 / Սեպտեմբեր / 2017

Տավուշի մարզ՝ փոքրիկ «հայկական Շվեյցարիա». Բրամ Ռոյսեն (բելգիացի լուսանկարիչ)

Տավուշի մարզը երբեմն անվանում են «հայկական Շվեյցարիա»։ Այս մասին գրում է Travel. Experience. Live բլոգի հիմնադիր, բելգիացի սիրողական լուսանկարիչ Բրամ Ռոյսենը։

Հարավային Կովկասում անցկացված լեռնային արձակուրդները, նշում է հեղինակը, անկրկնելի խորը զգացմունքներ, հանգստի և անդորրի զգացողություն են պատճառում՝ քաղաքի աղմուկից և ունայնությունից հեռու։ Վեհաշուք բնության գրկում լիցքաթափվելու և մեդիտացիա անելու և լեռնային բարձունքներ նվաճելու սիրահարներին հեղինակը խորհուրդ է տալիս այցելել Հարավային Կովկաս, որպես հանգստի համար կատարյալ վայր։

Հայաստանը, Բրամ Ռոյսենի խոսքով, Հարավային Կովկասում գտնվող զարմանահրաշ լեռնային երկիր է։ «Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվում է Տավուշի մարզը։ Տեղանքը հիմնականում լեռնային է։ Ժայռոտ լանջերը ծածկված են ալպիական մարգագետինների կանաչ գորգով։ Մարզը նաեւ հայտնի է իր բնությամբ և պատմական հուշարձաններով։ Կարելի է հիանալ Դիլիջանի Ազգային պարկի հարուստ բնությամբ և Իջևանի բուսաբանական այգով, ինչպես նաև այցելել վանական համալիրներ, ամրոցներ և տեսնել խաչքարներ։ Մարզի մեղմ, մաքուր և թթվածնով հարուստ օդը իդեալական է լիցքաթափվելու և հոգին երիտասարդացնելու համար»,- գրում է բելգիացի լուսանկարիչը։

Հայաստանի հյուսիս-արևելքում,- շարունակում է հեղինակը,- տեղակայված ևս մեկ շրջան՝ Լոռին, հայտնի է ընդարձակ լեռնաշղթաներով, խորը կիրճերով, գետերով և լճերով։ «Լոռվա մարզը պատմական տեսանկյունից նվազ հետաքրքիր չէ, քանի որ այն ժամանակին եղել է Զաքարյանների իշխանական տոհմի ժառանգական կալվածքը։

 

Այդ հրաշալի մարզում կարելի է ուսումնասիրել բյուզանդական ճարտարապետության զարմանալի նմուշներ, Հաղպատ և Սանահին եկեղեցիերը, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Նաև շատ հետաքրքիր է Պուշկինյան լեռնանցքը, որտեղով 1828 թվականին ճանապարհորդել է Ալեքսանդր Պուշկինը, ռուս ամենահայտնի և սիրելի բանաստեղծը»,- նշում է Բրամ Ռոյսենը։

news.am

դիտվել է 1053 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի