Երևան
19 / Սեպտեմբեր / 2017

Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով ձե՛ր մեջ, Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր, Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր, Դոփո՜ղ, Բերաններից կրա՜կ թափող Ձիե՛ր.. Ձիե՛............................................................................­.........ր..

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924, Զանգակատուն - հունիսի 17, 1971, Երևան), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։

Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։

Բանասիրական գիտությունների դոկտոր (1970):

Նո՛ւյն վայրկյանին
Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ
Բեռնամեքենայով ձիեր էին տանում,
Հասկանո՞ւմ եք, այո՛,
Չե՞ք հասկանում:
Այո՛, ձիե՜ր`
Նրա՛նց
Որ բյուրավոր դարեր
Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,
Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,
Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,
Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:
Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա
Այս քո փռշտացող մեքենայի համար,
Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր
Փոխադրականդ է փոխադըրում...

Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,
Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,
Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա
Մե՛զ պես ( մարդո՜ւ նման ) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,
Մե՛զ պես ( և ավելի՜ ) զգուշացո՜ղ ձիեր...
Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:
Լացս զսպեմ ու ձեր... ցա՜վը տանեմ, ձիե՜ր...

Եվ իմ ներսում ,
Որտեղ պարապությունն արդեն
Իր պյուռռոսյան տխուր հաղթանակն էր տոնում`
Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,
Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-
Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,
Վրնջում են ձիե՜ր,
Խրխնջում են ձիե՜ր,
Դոփո՛ւմ,
Բերաններից կրա՜կ թափում
Ձիե՜ր...
Ձիե՜ր,
Այսքան ձիե՞ր...

Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ մեղա,
Ինձ կտրում են փափուկ մահճակալից,
Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,
Որի առաջ կա մի... տանջված գրասեղան:
Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,
Որպեսզի... ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ,
Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով ձե՛ր մեջ,
Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Դոփո՜ղ,
Բերաններից կրա՜կ թափող
Ձիե՛ր..
Ձիե՛............................................................................­.........ր..

դիտվել է 644 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի