Երևան
19 / Օգոստոս / 2017

Փետրվարի 2-ից օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Այսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում կսկսի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ, առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով -25….-30, Լոռիում՝ -22…-27, Տավուշում՝ -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում՝ -17….-20, Սյունիքի հովիտներում՝ -10…-15, Սյունիքի նախալեռներում՝ -18…-23, Արցախում՝ -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում՝ -20…-25, Երևանի բարձրադիր գոտում՝ -16…-18, ցածրադիր գոտում՝ -23…-25 աստիճանի:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1351040994959146?pnref=story.unseen-section

դիտվել է 35040 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը